Կանադայում առաջին անգամ գործարկվում է Արտակարգ իրավիճակի մասին օրենքը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկրի պատմության մեջ առաջին անգամ որոշում է կայացրել գործարկել Արտակարգ իրավիճակների մասին օրենքը։ Փաստաթուղթն ընդունվել է 1988 թվականին և երբեք չի կիրառվել։ Այն կօգտագործվի «Ազատության շարասյան» ակտիվիստների դեմ, որոնք շարունակում են փակել Օտտավայի փողոցները։

Օրենքը թույլ է տալիս չեղարկել որոշ սահմանադրական իրավունքներ, օրինակ՝ արգելափակելու է բեռնատարների վարորդների ապահովագրությունը, գրում է Euronews-ը:

«Ցանկանում եմ պարզաբանում մտցնել․ այդ միջոցառումների մասշտաբները կսահմանափակվեն և՛ աշխարհագրորեն,  և՛ ժամանակահատվածով։ Միջոցառումները կլինեն ողջամիտ և համաչափ այն սպառնալիքներին, որոնց դրանք պատրաստվում են անդրադառնալ: Խոսքը կանադացիներին անվտանգ պահելու, աշխատատեղերի պաշտպանության և կառավարության հանդեպ վստահության վերականգնման մասին է։ Իշխանությունների գործողությունները պահանջում են Օտտավայի բնակիչները, որոնք ապրում են արտակարգ իրավիճակում։ Ոմանք բողոքում են ցուցարարների ագրեսիվ գործողություններից։ ոմանք էլ աջակցություն են ցուցաբերում «Ազատության շարասյան» անդամներին»,- հայտարարել է Կանադայի վարչապետը։

Ոստիկանությունը նախօրեին հայտնել է, որ բերման է ենթարկել 11 անձի, որոնք մեղադրվում են իրավապահներին զինված դիմադրություն ցույց տալու փորձի մեջ։ Կանադայում ձերբակալվածների ընդհանուր թիվը մի քանի տասնյակի է հասնում։

Տաթև Ֆռանգյան