Ինչով է հայտնի «Գոլդեն Փելես»-ի նոր սեփականատերը. պետությունը վաճառեց «սև փողերով» կառուցված հյուրանոցը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
Բոլորը

Երեք  տարվա փնտրտուքից  հետո պետությունը վերջապես կարողացավ ինքնարժեքից ցածր գնով՝ 5 միլիարդ դրամով  վաճառել Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքից նվեր ստացած Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցը:   Գնորդը 2002 թվականին հիմնադրված «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն է, որը 2018 թվականի հեղափոխությունից հետո ամբողջությամբ պատկանում է  34-ամյա Նարեկ Նալբանդյանին: Շքեղ հյուրանոցի երիտասարդ սեփականատերն, ըստ ընտրողների ռեգիստրի, Կոտայքի մարզի Արգել գյուղից է: Ընկերությունը  ևս գրանցված է այս բնակավայրում:

«Գոլդեն փելիս» հյուրանոցը գնած «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն մինչ այս երբևէ չի զբաղվել հյուրանոցային բիզնեսով: Պետական եկամուտների կոմիտեի կայքի տվյալներով  ընկերությունը զբաղվում է շինանյութի մեծածախ առևտրով: Շինանյութի առքուվաճառքից զատ ընկերությունը զբաղվում է նաև այլ ապրանքերի արտադրրությամբ և վաճառքով:

«Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Նարեկ Նալբանդյանը բավականին տպավորիչ ծավալների բիզնեսներ ունի:  Ընկերությունը իրականացնում է միջազգային բեռնափոխադրումներ՝ 200 սեփական բեռնատարներով, ունի նաև բեռնատարների սպասարկման կենտրոն: զբաղվում է ալյուրի արտադրությամբ՝  Մասիսում և Արտաշատում, ձվի արտադրությամբ՝ Բայանդուր համայնքում:

 ԹԻՀԿ ծրագրերի համակարգող Վարուժան Հոկտանյանի համար խիստ զարմանալի է, որ թանկարժեք հյուրանոցը պետությունը վաճառվել է այս բիզնեսում փորձ չունեցող ընկերությանը:

Իսկ ահա այս հյուրանոցի արժեքը երիտասարդ գործարարը կվճարի առաջիկա հինգ տարիների ընթացքում: Առաջին վճարումը՝ 250 մլն դրամը վճարելու է մեկ ամսվա ընթացքում, իսկ մնացած գումարը պետությանը փոխանցելու է ըստ կազմած ժամանակացույցի՝ մինչև 2026 թվականի հուլիսի մեկը: Նալբանդյանը հանձն է առել առաջիկա հինգ տարիների ընթացքում 4,5 մլրդ դրամի ներդրում անել հյուրանոցում:

Թե ինչու Ավետիսյանները Ծաղկաձորում գտնվող 19 758 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները, դրանցում առկա գույքը, հյուրանոցի սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը որոշեցին նվիրել պետությանը, մինչ օրս անհայտ է։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան