Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության ղեկավարը հրաժարվում է վճարել իր էլեկտրաէներգիայի վարձը՝ ի նշան թանկացումների դեմ բողոքի

Լուրեր

21.08.2026 | 22:51
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
21.08.2026 | 22:27
Ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերել
21.08.2026 | 22:12
Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները
21.08.2026 | 21:56
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
21.08.2026 | 21:50
Հայաստանի և Հարավային Սուդանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել
21.08.2026 | 21:45
Ծանրորդ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն
21.08.2026 | 21:29
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի դեսպանին և պաշտպանության հարցերով կցորդներին
21.08.2026 | 21:14
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության խորացման հարցեր
21.08.2026 | 20:59
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.08.2026 | 20:40
Հայաստանի և Վրաստանի հետախուզական կառույցների ղեկավարները քննարկել են համագործակցության խորացումը. 1tv.ge
21.08.2026 | 20:22
Կրիպտոաշխարհն արդեն դարձել է մեր իրականության մաս. ՊԵԿ նախագահը քննարկել է ոլորտի կարգավորումները
21.08.2026 | 20:07
Դատարանը կասեցրել է Հայաստանի առաջնությունում լեգեոնականների սահմանափակման նոր օրենքը
21.08.2026 | 19:47
Էբոլայի բռնկումը շարունակվում է․ Հայաստանում տարածման ռիսկը ցածր է. ՀՎԿԱԿ
21.08.2026 | 19:33
Արմեն Գրիգորյանն անգործ չի մնացել. Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 19:20
Որքան որ հասկացել եմ` զինվորները պատժվելու հետևանքով չէին դրսում. Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի գլխավոր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն  հայտարարել է, որ չի վճարելու իր էլեկտրաէներգիայի վարձը՝ ի նշան գների բարձրացման դեմ բողոքի, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Նա նշել է, որ չի վճարի, մինչև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չչեղարկի գների վերջին բարձրացումը, որն ամբողջ երկրում  աճող գնաճի պատճառով դժգոհություն է առաջացրել։

«Ես այսօրվանից չեմ վճարի իմ էլեկտրաէներգիայի հաշիվները, մինչև Էրդողանը դեկտեմբերի 31-ին ստորագրած թանկացումները չհանի»,-ասել է Քըլըչդարօղլուն թվիթերյան իր էջում հրապարկված տեսանյութում։ 

Նա նաև կոչ է արել էլեկտրաէներգիայի վարձավճարների վրա դրված ավելացված արժեքի հարկը 18%-ից նվազեցնել մինչև 1%-ի։

Թուրք ընդդիմադիր գործիչը նաև քաղաքացիներին կոչ է արել թվիթերում տեղադրել իրենց էլեկտրաէներգիայի հաշիվները բանկային համարի հետ միասին ու նշել Էրդողանին #Sırasende (Քո հերթն է) հեշթեգով։ 

Նշենք՝ Թուրքիայում էլեկտրաէներգայի սակագինը 125 տոկոսով բարձրացել է տնտեսվարողների ու մոտ 50 տոկոսով՝ սովորական սպառողների համար։ 

Քըլըչդարօղլուի այս հայտարարությունը հնչում է այն բանից հետո, ինչ խանութպանները, քաղաքային խորհուրդներն ու տարբեր խմբեր խոսում են թանկացումների դեմ։ 

Սոցիալական ցանցերի հրապարակումները ցույց են տալիս, որ ռեստորանների տերերը պատուհաններին փակցրել են ծանուցումներ էլեկտրաէներգիայի թանկացման համար, ալևիների կրոնական համայնքն էլ որոշել է չվճարել իրենց պաշտմունքի վայրերի էներգիայի հաշիվները։ 

Բացի այդ, երկրի տարբեր քաղաքներում պարբերաբար բողոքի ցույցեր են տեղի ունենում  էլեկտրաէներգիայի թանկացումների դեմ։

Էմմա Չոբանյան