Պարո՛ն Փաշինյան, եթե թալանչիներից, բանակ կեղեքողներից 2․5 մլրդը վերցնեիք, գուցե շատ խոցելի չլինեի՞նք. Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի հետ․

-Պարո՛ն Նորիկյան, Դուք ընդգրկված եք լինելու 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում։ Զինված ուժերի Գլխավոր ռազմական տեսուչ նշանակված գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը պատերազմի կանգնելուց 10 օր անց իր ասուլիսում մեղադրեց ՀՀ իշխանություններին և վարչապետին անձամբ՝ պարտության մեջ․ «Չի կատարվել պատշաճ զորահավաք, գնվել է սխալ զինտեխնիկա, զինված ուժերում կրճատվել է մարտավարական, և ավելացել, թուղթ ստորագրող կամ օպերատիվ օղակը։ Անձամբ վարչապետի հրամանով բանակը համալրելու փոխարեն կամավորներին են ուղարկել առաջնագիծ։ Փաշինյանը պատերազմի 3-րդ օրը կանգնեցրել է բանակի լրահամալրման գործընթացը և մարտադաշտ ուղարկել կամավորներին»։ Սրանք էլ հանրությանը մտահոգող հարցեր են, ի՞նչ ազդեցություն են ունեցել Նիկոլ Փաշինյանի այս որոշումները պատերազմի արդյունքի վրա։

-Ես հրապարակավ ասում եմ՝ եթե ես հնարավորություն ունենամ այդ հանձնաժողովում լիարժեք գործելու, միջնորդելու եմ հենց Մովսես Հակոբյանին հրավիրել հանձնաժողով ու ինքը թող գա, ներկայացնի իր պարզաբանումները։ Ես ամենայն պատասխանատու ձևով հայտարարում եմ՝ եթե այդ հայտարարությունների միջև լինեին իրավական, քաղաքական կամ այլ բնույթի տվյալներ, ես անձամբ պարտավորովում եմ՝ դրանց իրավական գնահատական տալուն ուղղված գործողություններ իրականացնել, անկախ նրանից՝ ով է։ Բայց էդ գեներալի անվան ֆոնին ես ուրիշ բան եմ ուզում հարցնել․ բացի այն, որ Նիկոլ Փաշինյանը պատասխանատու է այդ քայլերի համար, Նիկոլ Փաշինյանը նաև այլ բանի համար է պատասխանատու՝ իր ընտրվելուց վեց ամիս հետո խոստանում էր 2․5 մլրդ ԱՄՆ դոլար առաջիկա հինգ տարիների ընթացքում ներառել բանակի վերազինմանը և այդ ամբողջ գումարը պետք է վերադարձներ սերմացու գողացող մկան պես բանակը թալանած գեներալներից, հայտնի կոռուցպիոներներից։ Այ օրինակ Նիկոլ Փաշինյանին հարցնելու եմ էդ գեներալների ֆոնին․ «Պարո՛ն վարչապետ, էդ 2․5 մլրդ դոլարը, որ Դուք խոստացել էիք թալանչիներից, կոռուպցիոներներից վերադարձնել, այդ գումարը եթե վերադարձնեիք, մեր բանակը վերազինեիք բանակը, հնարավո՞ր է այդքան պաշտպանական առումով խոցելի չլինեինք»։

-Այդ համատեքստում երևի թե կարևոր հարց կլինի նաև՝ ինչո՞ւ 2․5 մլրդ դոլարը հնարավոր չեղավ վերադարձնել։

-Այո, և ինչո՞ւ չեք վերադարձրել մինչև օրս, եթե վերադարձրել եք, ինչքան եք վերադարձրել։ Ախր այդպես չի լինելու։ Նորից եմ կրկնում, գործող իշխանություններն ու նախկինները չեն գիտակցում մի բան, ավելի ճիշտ՝ լավ էլ գիտակցում են, որ իրենք են հավաքական առումով պատասխանատու էսօրվա Հայաստանի համար։ Մեկը մյուսին պատասխանատվությունից խուսափելու գործընթաց են սկսել։ Նիկոլ Փաշինյանը պարզ հայտարարում է չէ՞, ասում է՝ ինքն է մեղավոր, մարդն ասում է՝ ինքն է քաղաքական պատասխանատուն և մեղավորը, իսկ էս մարդիկ ասում են՝ չէ, քանի որ տեղի է ունեցել արցախյան աղետալի պատերազմը, իրենց կատարած ենթադրյալ հանցագործությունները համարում են լվացված, մոռացված։ Այդպես չի լինելու, գալու եք հերթով։ Եթե այս իշխանությունն էլ չարեց, ապա հաջորդ իշխանությունը դնելու է ՀՀ-ում պատասխանատվության ինստիտուտի ամբողջական կիրառման հարցը։ 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան