Սուրեն Պապիկյանն այցելել է խաղաղապահ բրիգադ․ ՏԵՍԱՆՅՈւԹ, ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

17.12.2025 | 13:54
8 մարդ է զոհվել ԱՄՆ-ի կողմից թմրանյութեր տեղափոխող նավերին հասցված հարվածների հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 13:45
FIP-ը պարզել է 44-օրյայում զոհված ավելի քանի 3 հազար զինծառայողների անուններ
17.12.2025 | 13:37
Փաշինյանի թեկնածությունը հաստատվել է ՔՊ ընտրական ցուցակում
17.12.2025 | 13:35
Տարեսկզբին Factor TV-ի հետաքննությունների հիմքով սկսած ուսումնասիրությունը դատախազությունը դեռ շարունակում է
17.12.2025 | 13:31
Բաքվում պահվող հայ գերի Վիգեն Էուլջեքչյանի կինը դիմել է Մեհրիբան Ալիևային՝ ամուսնուն ներում շնորհելու հարցով
17.12.2025 | 13:25
FIFA The Best. Մեսիի ընտրությունը, Ռոնալդուն դարձյալ չի քվեարկել
17.12.2025 | 13:19
Բեռլիոզի «Ռեքվիեմ»-ը՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ
17.12.2025 | 13:15
«3-ամյա երեխայի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության հետևանքով»․ Ծափաթաղում սպանության գործի նախաքննությունն ավարտվել է
17.12.2025 | 13:06
Նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերը կկնքվեն էլեկտրոնային թվային ստորագրությամբ․ ՈՒՂԻՂ
17.12.2025 | 12:54
Դատարանը ՊՍԺ-ին պարտավորեցրել է 61 միլիոն եվրո վճարել Մբապեին
17.12.2025 | 12:45
Ավինյանի անունը հանել եմ, նույնաբովանդակ հաղորդում ներկայացրել, քրեական վարույթ է հարուցվել․ Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 12:34
Թուրքիան որոշում է կայացրել արտաքսել ադրբեջանցի  ընդդիմադիր գործչին. Բաքվում նրան սպառնում է ձերբակալություն
17.12.2025 | 12:25
ՔՊ վարչության մեծ մասը դեմ է քվեարկել իմ թեկնածությանը. Հայկ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 12:17
Արման Ծառուկյանն ու Մեհդի Բայդուլաևն անցկացրել են հայացքների մենամարտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 12:12
Կրասնոդարի երկրամասում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից բնակելի տներ են վնասվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ԶՈՒ խաղաղապահ բրիգադ։

ՊՆ հաղորդմամբ՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել բրիգադի գործառույթները, զինծառայողների ուսումնական գործընթացի կազմակերպման և մարտավարամասնագիտական պատրաստության միջոցառումների ընթացքը։ Պաշտպանության նախարարը ծանոթացել է զորամասի սոցիալ-կենցաղային պայմաններին և զինծառայողների սննդի կազմակերպման խնդիրներին:

Խաղաղապահ բրիգադի հրամանատարական կազմի հետ հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանն առանձնահատուկ կարևորել է զինծառայողների գիտելիքների և օտար լեզուների իմացության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը:

Այցի ավարտին պաշտպանական գերատեսչության ղեկավարը հարգանքի տուրք է մատուցել մարտական գործողությունների ընթացքում զոհված խաղաղապահների հիշատակին։

Այնուհետև Սուրեն Պապիկյանն այցելել է «Զառ» ուսումնական կենտրոն, տեղում հետևել նոր կառուցվող զորանոցի և ճաշարանի շինարարական աշխատանքների ընթացքին։ Պաշտպանության նախարարը զորամասի հրամանատարական կազմին հանձնարարականներ է տվել՝ արձանագրված խնդիրները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ: