Պեկին-2022. դահուկորդ Միքայել Միքայելյանի արդյունքը՝ 15 կմ դասական ոճում

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Պեկինի 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում այսօր պայքարի է դուրս եկել Հայաստանի բազմակի չեմպիոն, դահուկավազորդ Միքայել Միքայելյանը: Նա հանդես է եկել 15 կմ դասական ոճում և մրցատարածությունը հաղթահարել 43:09.1 ժամանակում: 95 մարզիկների պայքարում Միքայելյանը ելույթն ավարտել է 61-րդ տեղով. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

15 կմ դասական ոճում 37:54:8 արդյունքով օլիմպիական չեմպիոն է հռչակվել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Յիվո Նիսկանենը: Երկրորդ հորիզոնականը 38:18.0 արդյունքով զբաղեցրել է Ռուսաստանի օլիմպիական թիմի ներկայացուցիչ Ալեքսանդր Բոլշունովը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է նորվեգացի Յոհանես Կլեբոն՝ 38:32.3:

Միքայել Միքայելյանն օրերս հանդես էր եկել նաև օլիմպիական խաղերի սքիաթլոնում (15 կմ դասական ոճ+15 կմ ազատ ոճ) և զբաղեցրել 47-րդ տեղը:

23-ամյա դակուկավազորդը Հայաստանի բազմակի չեմպիոն է, միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր, մինչև 23 տարեկանների աշխարհի 2021 թ. առաջնությունում 30 երկրների 71 մասնակցի հետ պայքարում գրավել է 8-րդ տեղը՝ ցույց տալով Հայաստանի լավագույն արդյունքը դահուկավազքում:

Միքայելյանը երկրորդ անգամ էր մասնակցում օլիմպիական խաղերին. մինչ այս նա մեր երկիրը ներկայացրել է նաև Փհենչյան-2018-ում, որտեղ դահուկավազքի սպրինտում (դասական ոճ) 80 մարզիկների մեջ գրավել է 72-րդ, իսկ 15 կմ դասական ոճում՝ 83-րդ տեղը:

Հայ դահուկորդը 2016 թվականին մասնակցել է նաև Լիլեհամերի ձմեռային պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերին: