ԱՄՆ Պետքարտուղարությունը Թուրքիային կոչ է արել հարգել ու ապահովել մամուլի ազատությունը

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը Թուրքիային կոչ է արել հարգել ու երաշխավորել  մամուլի ազատությունն այն բանից հետո, երբ երկրում մեդիայի վերահսկող մարմինը երեք օր ժամանակ է տվել միջազգային լրատվամիջոցներին ՝պաշտոնական լիցենզիայի հայտ ներկայացնելու համար, գրում է «Ամերիկայի Ձայնի» թուրքական ծառայությունը։

«Թուրքիայում մամուլի ազատության հետ կապված մեր մտահոգությունները լավ փաստագրված են։ Մենք շարունակում ենք զգուշացնել Թուրքիային, որ հարգի և ապահովի մամուլի ազատությունը», – ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի «Ամերիկայի Ձայն»-ին ուղղված  գրավոր պատասխանում:

Նշենք, որ փետրվարի 9-ին Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը՝ RTÜK-ը,  72 ժամ ժամանակ էր տվել Ամերիկայի Ձայնի, Deutsche Welle-ի և Euronews-ի թուրքալեզու կայքերին՝ հրապարակման լիցենզիա ստանալու համար, հակառակ դեպքում  նրանց սպասվում է արգելափակում։

 

Էմմա Չոբանյան