Ալիևը կրկին հիշել է «Զանգեզուրի միջանցքի» մասին ու ՀՀ տարածքով դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գիծ կառուցելու ցանկություն հայտնել

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական «Ազերթաջ» լրատվական գործակալության հետ հարցազրույցում կրկին հիշել է «Զանգեզուրի միջանցքի» քարոզչական թեզը։ Ալիևը հիմա էլ ցանկանում է Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան նոր էլեկտրահաղորդման գիծ կառուցել։

«Հիմա մենք նախատեսում ենք Ադրբեջանից նոր գիծ կառուցել դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն «Զանգեզուրի միջանցքով», իսկ այնտեղից՝ Թուրքիա և Իրան»։ «Զանգեզուրի միջանցքը» ոչ միայն երկաթուղային, ավտոմոբիլային ճանապարհներն են, այն դերակատարում է ունենալու էներգառեսուրսների արտահանման գործում»,-ասել է Ալիևը՝ նշելով, որ «ունենալու են էներգամատակարարման նոր գիծ Նախիջևանի համար, այնտեղից էլ՝ Թուրքիայի տարածքով՝ Եվրոպա»։

Հիշեցնենք, որ պաշտոնական Երևանը բազմիցս է հայտարարել, որ ՀՀ սուվերեն ու ինքնիշխան տարածքով որևէ երրորդ երկրի միջանցք չի կարող անցնել։

Ի դեպ, ուշագրավ է նաև այն, որ չնայած Ալիևի միջանցքային հայտարարություններին՝ Ադրբեջանի մեծ եղբայր Թուրքիայի պաշտոնյաները վերջին շրջանում նախընտրում է քիչ խոսել այդ մասին։ Նախագահի ու ԱԳ նախարարի մակարդակով երկար ժամանակ է, ինչ «Զանգեզուրի միջանցք» քարոզչական թեզը չի հնչում։ Վերջերս էլ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադառնալով տարածաշրջանային ապաշրջափակմանը՝օգտագործել էր «Զանգեզուրի ծրագիր» տերմինը։

Էմմա Չոբանյան