Աստղագետ Սոնան մտադիր է Հայաստանում տիեզերական հետազոտությունների կենտրոն հիմնել

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Այսօր Գիտությամբ զբաղվող կանանց և աղջիկների միջազգային օրն է: Նշելով այն՝ մենք կանանց ու աղջիկներին հորդորում ենք, ի հեճուկս կարծրատիպերի և գենդերային կանխակալությունը, հետամուտ լինել գիտնական դառնալու իրենց երազանքներին. ֆեյսբուքի իր պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:

«Օրվա կապակցությամբ ուզում ենք ներկայացնել Ֆուլբրայթ-Հովնանյան ծրագրի ուսանողներից մեկին՝ Սոնա Չիթչյանին, որը Միչիգանի նահանգային համալսարանում մագիստրոսական ծրագրով աստղագիտություն է ուսումնասիրում։ Ֆիզիկայի նկատմամբ սերը Սոնան զգացել էր դեռ 7-րդ դասարանում, երբ սկսել էր մաթեմատիկայի ու ֆիզիկայի օգնությամբ բացատրել ու բնութագրել բնական երևույթները։ Հաջորդիվ Սոնան ուսանել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի աստիճան։

Բնական գիտությունների նկատմամբ սերն էլ Սոնային տարավ Միացյալ Նահանգներ, որտեղ Ֆուլբրայթ-Հովնանյան ծրագրի շնորհիվ նա կարողացավ հետամուտ լինել իր երազանքների իրականացմանը։ Ուսումնառությունն ավարտելուց հետո Սոնան մտադիր է Հայաստանում հիմնել տիեզերական հետազոտությունների կենտրոն»,- ասված է հաղորդագրությունում: