Հայտնի է, թե ինչու էին Պուտինն ու Մակրոնը նստել չափազանց երկար սեղանի շուրջ

Լուրեր

10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երկուշաբթի օրը Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման ժամանակ  ուշադրության էր արժանացել այն հանգամանքը, որ նախագահները նստած են անսովոր երկար սեղանի հակառակ ծայրերում։ Պարզվում է՝ պատճառը եղել է այն, որ Մակրոնը հրաժարվել է Ռուսաստանում Covid-19-ի ՊՇՌ թեստ հանձնել, որպեսզի բացառվի ռուսական կողմի ձեռքում նրա ԴՆԹ-ի հայտնվելը, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Մակրոնին մերձավոր երկու անանուն աղբյուր։ ՌԴ-ում Մակրոնին ասել են, որ անհրաժեշտ է ՌԴ-ում ՊՇՌ հետազոտություն անցնել, որպեսզի Ուկրաինայում ռազմական լարվածության թեմայով քննարկմանը  Պուտինի հետ ավելի մոտիկից շփում ունենա, սակայն Մակրոնը մերժել է։

«Մենք չէինք կարող ընդունել, որպեսզի նրանց ձեռքում հայտնվեր նախագահի ԴՆԹ-ն»,- գործակալությանը հայտնել է աղբյուրներից մեկը։

Մյուս աղբյուրի խոսքով՝ Մակրոնը Ֆրանսիայում ՊՇՌ թեստ է հանձնել , իսկ ՌԴ-ում նրա անձնական բժիշկը արագ հակագենների թեստ է վերցրել, սակայն ՌԴ իշխանությունները Մակրոնին հայտնել են, որ հավելյալ ՊՇՌ թեստ է պահանջվում, քանի որ Պուտինը «խիստ առողջական մեկուսացման է հետևում»։ Reuters-ը նշում է, որ սեղանի երկարությունը եղել է մոտ 13 ոտնաչափ: Լրատվականը հիշեցնում է, որ Պուտինն անցած շաբաթ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ժամանակ ևս նստել է նույն սեղանի շուրջ:

 

Տաթև Ֆռանգյան