Բայդենը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել Ուկրաինան

Լուրեր

10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել անհապաղ լքել երկիրը՝ Ռուսաստանի հետ պատերազմի սպառնալիքի պատճառով։ «Ամերիկայի քաղաքացիները պետք է անհապաղ հեռանան»,- ասել է Բայդենը NBC-ին տված հարցազրույցում։

«Մենք գործ ունենք ոչ թե ահաբեկչական կազմակերպության, այլ աշխարհի ամենամեծ բանակներից մեկի հետ: Սա այլ իրավիճակ է, և ամեն ինչ կարող է արագ դուրս գալ վերահսկողությունից», – բացատրել է նա: Միաժամանակ, Բայդենը նշել է, որ եթե նույնիսկ պարզվի, որ Վլադիմիր Պուտինը «բավականին հիմար է ներխուժելու համար (Ուկրաինա), նա բավականաչափ խելացի է, որպեսզի չանի որևէ բան, որը կարող է բացասաբար անդրադառնալ ԱՄՆ քաղաքացիների վրա»։

Միացյալ Նահանգների նախագահն ընդգծել է, որ ոչ մի դեպքում պատրաստ չէ ամերիկացի զինվորականներ ուղարկել Ուկրաինա՝ ԱՄՆ քաղաքացիներին տարհանելու համար. «Եթե ամերիկացիներն ու ռուսները սկսեն կրակել միմյանց վրա, դա կլինի համաշխարհային պատերազմ»։

Վերջին ամիսներին Ռուսաստանի և արևմտյան երկրների հարաբերությունները շարունակում են լարված մնալ։ Արևմուտքը խոսում է Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի կենտրոնացման եւ Ուկրաինա ռուսական ներխուժման սպառնալիքի մասին։ 2021 թվականի երկրորդ կեսին և 2022 թվականի սկզբին Ռուսաստանի Դաշնությունը ավելի քան 100 հազար զինվորական է տեղակայել բռնակցված Ղրիմում և Ուկրաինայի հետ սահմանին։ Կրեմլը հերքում է ռազմական ագրեսիայի ծրագրերը։

 

Տաթև Ֆռանգյան