Լիտվական արևային կայանները Հայաստանում էլեկտրաէներգիա կարտադրեն

Լուրեր

30.05.2026 | 23:02
ՊՍԺ-ն երկրորդ տարին անընդմեջ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 19:53
«Յունիսպորտը»` ֆուտզալի Հայաստանի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 19:40
«Լիվերպուլը» մնաց առանց գլխավոր մարզիչի
30.05.2026 | 19:20
BBC-ի կեղծ լոգո և ստի համակարգված արշավ՝ ՀՀ-ում իբր 840 ֆրանսիացի զինծառայողի տեղակայման մասին
30.05.2026 | 19:13
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
30.05.2026 | 18:59
Հայտնի են ՊՍԺ-ի ու «Արսենալի» մեկնարկային կազմերը ՉԼ-ի եզրափակիչում
30.05.2026 | 18:22
Իրանը հարված է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան ավիաբազային․ լրատվամիջոց
30.05.2026 | 18:00
Կարո՞ղ է ծրագիրը տեսնել քո քվեն. ի՞նչ կա «Զանավեսի» հետևում. ԱՉՔԻ ՏԱԿ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.05.2026 | 17:53
ՄԻՊ -ը Դիլիջանում հանդիպել է բռնի տեղահանված կանանց
30.05.2026 | 17:38
ՆԱՏՕ-ի ԽՎ գարնանային նստաշրջանը մեկնարկել է Վիլնյուսում․ մասնակցում է նաև ՀՀ պատվիրակությունը
30.05.2026 | 17:10
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
30.05.2026 | 16:48
Հանրապետության տոնի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հրամանով մի շարք ծառայողներ են պարգևատրվել
30.05.2026 | 16:23
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.05.2026 | 15:55
Սահմանափակվելու է երթևեկությունը Աջափնյակ վարչական շրջանում
30.05.2026 | 15:36
NYMEX․ Ոսկու գինն աճել է 1.36%-ով և կազմել 4560.50 դոլար
Բոլորը

Լիտվական «Solet Technics» ընկերությունը, հայաստանյան գործընկեր «ՕՀՄ Էներջի» ընկերության հետ սկսում է արևային կայանների տեղադրման աշխատանքները։ Գումարային 115 կՎտ հզորությամբ արևային կայանների արտադրած էլեկտրաէներգիան կօգտագործվի  8 հաստատությունների կողմից, այդ թվում՝ դպրոցներ, մանկապատանեկան կենտրոններ և թանգարան:

Ծրագիրը ֆինանսավորվում է Կլիմայի փոփոխության ծրագրի կողմից, որը կառավարում է Բնապահպանական նախագծերի կառավարման գործակալությունը (EPMA): Միջոցների գրեթե մեկ երրորդը` ավելի քան 40,000 եվրո, տրամադրվում է Solet Technics-ի և նրա գործընկերների կողմից:

Ըստ Solet Technics-ի գործադիր տնօրեն Անդրիուս Կարազինասի կանխատեսումների՝ արևային կայանները միասին տարեկան կարտադրեն մոտավորապես 163,000 կՎտժ էլեկտրաէներգիա: Սա կապահովի այս հաստատություններում ներկայումս սպառվող էլեկտրաէներգիայի գրեթե 86 տոկոսը:

«Այս պահի դրությամբ դպրոցները, թանգարանները, մանկապատանեկան կենտրոններն օգտագործում են էլեկտրացանցից ստացվող էլեկտրաէներգիան, իսկ ջեռուցումը կազմակերպում են բնական գազով և դիզվառելիքով։ Արևային կայանը կօգնի նրանց հասնել կրթական և համայնքային զարգացման նպատակներին, ինչպես նաև անխուսափելիորեն կնպաստի շրջակա միջավայրի պահպանմանը և կյանքի որակի բարձրացմանը։ Մենք կարծում ենք, որ այս արևային կայանների տեղադրումը կխթանի ողջ երկրում վերականգնվող էներգիայի աղբյուրներին անցում կատարելու գործընթացին»,- ասում է պարոն Կարազինասը։

Գործադիր տնօրենի խոսքով՝ ծրագրի իրականացման աշխատանքները սկսվել են այս տարվա փետրվարի վերջին EPMA-ի հետ պայմանագիր կնքելուց հետո: Համաճարակի սահմանափակումների պատճառով կազմակերպչական աշխատանքները և գնումները նախատեսվածից ավելի երկար տևեցին, սակայն արևային կայանները վերջապես պատրաստ են տեղադրման, և անհրաժեշտ բոլոր սարքավորումները ներկայումս տեղափոխվում են Հայաստան։

«Արևային կայանների տեղադրումը նախատեսված էր հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների վերջին, սակայն COVID-19-ի դեպքում միշտ կա ժամկետները հետաձգելու հնարավորություն։ Հուսանք՝ մեզ կհաջողվի ապագայում խուսափել դրանից։ Մենք նախատեսում ենք հաջորդ տարվա փետրվարին ավարտել բոլոր աշխատանքները և անհրաժեշտ փաստաթղթերը կազմակերպելու ընթացակարգերը»- ասում է պարոն Կարազինասը։