Թուրքական ընկերություններն ԻԼԻՊ-ին սարքավորումներ են մատակարարել ԱԹՍ-ների զինման համար

Լուրեր

11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:36
Համաձայն չենք, որ ՀՀ հաջողությունները միայն ԵՏՄ-ի հետ են կապված. Վահե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքական երեք շինարարական ընկերություններ ԻԼԻՊ-ին մատկարարել են միլիոնավոր դոլարների նյութեր, որոնք օգտագործվել են անօդաչու թռչող սարքերի զինման համար։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Թուրքիայի ֆինանսական հանցագործությունների հետաքննության վարչության (MASAK) զեկույցը։

Երեք ընկերություններն են Ալթուն Ինջին, Էլֆերահ և Մավի Յելքեն ընկերությունները։ Սրանք բոլորը հիմանդրվել են ազգությամբ սիրիացի, սակայն  Թուրքիայի քաղաքացիություն ստացած Իբրահիմ Հագ Գենեյդի կողմից, որն էլ նյութերը վաճառել է ԻԼԻՊ-ին զինյալներին։

Ջիհադիստական այս կազմակերպությունը դրանք օգտագործել է անօդաչու թռչող սարքեր ստեղծելու համար։ ԻԼԻՊ-ը հայտնի է իր անօդաչուների ծրագրով և դրանք օգտագործել է Իրաքում, Սիրիայում ընդհանուր հետախուզության հավաքագրման համար, ինչպես նաև՝ քարոզչական տեսանյութերի նկարահանման։

Նշվում է, որ Գենեյդը կապ է ունեցել ԻԼԻՊ-ի անօդաչուների փորձագետ Սաջիդ Ֆարուք Բաբարի հետ, որն էլ բեռներն ուղարկել է Սիրիա Թուրքիայի հարավային Մերսին նավահանգստով և սպանվել է 2017 թվականին ԱՄՆ-ի հարվածի հետևանքով, մինչ  թուրքական հետախուզությունը ուշադիր հետևել է նրան։

Ի դեպ, 2021-ի հունվարին ԱՄՆ գանձապետարանը հայտնել էր, որ ԻԼԻՊ-ը շարունակում է  հույսը դնել Թուրքիայում լոգիստիկ հանգույցների վրա ֆինանսների ստացման համար։ Տարբեր տվյալներով էլ՝ անցյալ տարի ապրիլին Թուրքիայի ԻԼԻՊ-ի 8 անդամի քաղաքացիություն է շնորհել։

Էմմա Չոբանյան