Սնդիկ ու մկնդեղ՝ երեխաների մազերի մեջ. փոքր երկրի մեծ հանքերի ազդեցությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:52
Հայաստանի հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում
15.09.2026 | 18:42
Վահան Բիչախչյանը մոտ է խաղադաշտ վերադառնալուն
15.09.2026 | 18:30
«Դաշնակցական բոլշևիզմ»-ից մինչև «ՀՀՇ-ի ծիլեր». գաղափարախոսական պարադոքս՝ ԱԺ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:22
«Այ քեզ շնիկ․ ինչ քաջ է նա, որ հաչում է փղի վրա»․ Խաչատրյանը՝ ՀՅԴ-ի վերաբերյալ ՔՊ-ի դիտարկումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 18:10
ԵԽ-ն հաստատեց ՀՀ-ի համար առևտրի արտոնյալ պայմանների ռեժիմը // Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 18:03
«Քրոջս հաշվին եք ուզում «հողեր հետ բերել», որը զոհվել է 2022-ին՝ ծառայության ընթացքում»․ Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 17:56
Ըստ ՔԿ-ի՝ Տաթևի վարչական ղեկավար Գոռ Մինասյանը անասնապահին տարիներ շարունակ հարկադրել է անվճար աշխատել
15.09.2026 | 17:53
Հայտնի է՝ որ ստադիոններն են ընդունելու եվրագավաթների եզրափակիչներն առաջիկա տարիներին
Բոլորը

Հայաստանում կա 670 հանքավայր։ Շահագործվում է 26 մետաղական, 422 ոչ մետաղական հանքավայր։ 1 միլիարդ տոննա պոչանքներով լցված 25 գործող և կոնսերվացված պոչամբար, 80 000 հազար հա ծանր մետաղներով ու տոքսիկ տարրերով աղտոտված տարածք բաց հանքերի պատճառով: Հանքարդյունաբերության ոլորտն ապահովում է բնակչության միայն 0,9 տոկոսի զբաղվածությունը։ Այս ամենին զուգահեռ, շարունակվում են նոր հանքեր բացվել։

Դեռ 2018 թ-ին էր, որ «Գեոռեյդ» ընկերությունը Բնապահպանության նախարարության կողմից ստացավ դրական եզրակացություն՝ Սյունիքի մարզի Մուցք, Շաղատ, Բռնակոթ և Սալվարդ բնակավայրերի տարածքում ոսկի որոնելու համար։ Ուսումնասիրությունն ավարտվել է, հիմա ընկերությունը պատրաստվում է շահագործել հանքավայրը, որ Մուցք բնակավայրից 3,5 կմ է հեռու։

Մուցքի ոսկու հանքավայրի հենքի վրա նախատեսվում է կառուցել և գործարկել տարեկան 150 000 տ հանքաքարի արդյունահանումն ապահովող ձեռնարկություն: Նախագծվող բացահանքը և ենթակառուցվածքները գտնվում են Մուցքի կենտրոնից մոտ 1 կմ հեռավորության վրա: Հանքաքարի արդյունահանումը հանքավայրում կազմակերպվելու է բացահանքով։

Լեռնազանգվածի հիմնական պայթեցման համար որպես պայթուցիկ նյութ ընդունված են ամոնիակային սելիտրայի հենքի վրա տեղում պատրաստվող պայթուցիկ նյութերը: Պոչամբարը կոմբինատից 600 մ հեռավորության վրա է կառուցվելու։

Հայցվող տարածքը 131 հա մակերես ունի, որում ներառված են նաև բնակիչներին պատկանող հողակտորները։

Բնակիչները հանքավայրի շահագործմանը դեմ չեն. Factor TV-ի հետ զրույցում ասաց Մուցքի վարչական ղեկավար Դրաստամատ Նավասարդյանը։ Նրանք իրենց համաձայնությունը դեռ նախորդ տարի անցկացված լսումների ժամանակ են տվել։ Սոցիալական ի՞նչ ծրագրեր են դրա դիմաց առաջարկվելու, դեռ չգիտեն, բայց հանքամշակման կոմբինատում 100-120 աշխատատեղ է բացվելու։ Մուցքում 300 բնակիչ կա։

Վիճակագրության կոմիտեի տվյալներով մետաղական հանքարդյունաբերությունը համախառն ներքին արդյունքում կազմում է ընդամենը 3 տոկոսը, ընդ որումъ ՀՆԱ-ի 2,7 տոկոսը բաժին է ընկնում միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին։ Մնացած բոլոր հանքերը միասին ապահովում են ՀՆԱ-ի ընդամենը 0,3 տոկոսը․ սա, ըստ բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանի, ոչինչ է հասցվող վնասի համեմատ։

Ինչ վերաբերում է պնդումներին, որ մետաղական հանքը հնարավոր է շահագործել առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու, սխալ պատկերացում է՝ պնդում է Նազելի Վարդանյանը։

Բնապահպանները ահազանգում են նաև մի շարք օրենսդրական բացթողումների մասին, չկա վնաների գնահատման մեթոդիկա, չեն արվում վերլուծություններ ու որոշման հիմքում դրվում են ձեռնարկողի ներկայացրած փաստաղթերը միայն։ Հիմա էլ մշակվում է ՇՄԱԳ օրենքի նոր նախագիծ, որն ավելի վատն է, քան գործողը՝ պնդում է Նազելի Վարդանյանը։

Նոր՝ մարմարի հանք է նախատեսվում շահագործել նաև Բջնիում, որի շուրջ առաջին լսումները անցկավել են հունվարի 21-ին: Հանքը հանգստյան տներց 4-5 կմ հեռավորության վրա է, նշանակում է լսումներին պետք է մասնակցեն նաև դրանց ներկայացուցիչները։ Հայցվող տարածքը 1250 քմ է, իսկ հաստատված պաշարների մասին չկա հստակ պատկերացում։ Անտառային գոտու տարածքը, անկախ նրանից ծառեր կան, թե ոչ, արգելվում է օգտագործել հանքարդյունաբերության համար։ Բացի այդ, անմիջապես հարևանությամբ գործում է մեկ այլ հանք ու չի ներկայացվում կուտակային ազդեցությունը բնության վրա՝ երկու հանքերի շահագործման հետևանքով։ Կարճ ասած լսումներն անցկացվել են առանց հստակ ծրագրի առկայության։

Գործը առաջ տանելու փորձեր է շարունակում անել նաև «Լիդիան Արմենիա» ընկերությունը, որն արդեն 3-րդ անգամ է դիմել Արփա գետից ջրառի համար։ Ունեն 11 խ/մ թույլտվություն, բայց քիչ է։ 2 անգամ մերժում են ստացել, գործերը դատարանում են, վարույթը դեռ չավարտված կրկին դիմել են՝ այս անգամ 41,3 խմ ջրառի թույլտվություն ստանալու համար։ Լսումներն անցել են լարված մթնոլորտում, որոշում դեռ չկա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան