Կանադայում բողոքի ցույցերը չեն դադարում․ Օտտավայի ոստիկանապետը դաշնային իշխանություններից օգնություն է խնդրել

Լուրեր

11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին Շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:45
Հայաստանում այս պահին գնաճը 4.3 տոկոս է . ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Օտտավայում արտակարգ դրության հայտարարումը վերջ չի դրել այստեղ արդեն տասն օր շարունակվող աննախադեպ բողոքի ակցիաներին։

Կանադայի մայրաքաղաքը կաթվածահար արած հակապատվաստումների ցույցը սկսվեց «Ազատության շարասյունով»՝ բեռնատարների վարորդների բողոքի ցույցով, որոնք վրդովված էին ԱՄՆ-Կանադական սահմանը հատելիս պատվաստումների անհրաժեշտությունից, հաղորդում է Euronews-ը:

Այժմ բողոքի ակցիաները վերածվել են բոլոր հակակորոնավիրուսային սահմանափակումների վերացման պահանջների և ստացել հակակառավարական բնույթ։

«Ես պատրաստ եմ մեռնել այստեղ՝ փողոցում, որ երեխաներս ու թոռներս ազատություն ունենան, դա հաստատ»,- ասում է ցուցարարներից մեկը։ -Առանց կասկածի… Ճանապարհին մենք տեսանք մարդկանց՝ պաստառներով։ Երեկոյան ժամը տասին կանգնել էին այնտեղ, 40 աստիճան սառնամանիքին իրենց պաստառներով ու ասում էին, որ իրենց միակ հույսը մենք ենք»։

Հարյուրավոր բեռնատարներ արգելափակել են երկրի խորհրդարանի շրջակայքը, իսկ Օտտավայի քաղաքապետը դիմել է դաշնային իշխանություններին օգնության համար: Պարզվում է՝ ոստիկանությունը պատրաստ չէր այսպիսի հզոր բողոքի ցույցերի.

«Սա աղետ է քաղաքի բնակիչների և բիզնեսի համար», – ասել է Օտտավայի ոստիկանապետ Փիթեր Սլոլին: «Սա պետք է դադարեցվի, և մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի դա տեղի ունենա: Մենք ավելի շատ օգնության կարիք ունենք: Մենք օգնություն ենք խնդրում։ Օգնությունը սկսում է հասնել, բայց առայժմ դա բավարար չէ»։

Վարչապետ Ջասթին Թրյուդոն պահանջում է պարտադիր պատվաստումներ, իսկ ընդդիմությունը, օգտվելով դրական թեստից հետո մեկուսացման մեջ գտնվող վարչապետի բացակայությունից, նրան մեղադրում է «երկրում նախկինում չտեսնված պառակտման մեջ»։

Տաթև Ֆռանգյան