20 ռուսական ռազմանավ, ճեղքելով սառույցը, անցել է Ճապոնիայի տարածքի կողքով

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական խաղաղօվկիանոսյան նավատորմը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում Կուրիլյան կղզիներում։ Վարժանքները կշարունակվեն մինչև ամսվա վերջ։

Զորավարժությունների շրջանակում երկու տասնյակ նավեր անցել են Լա Պերուզ նեղուցի սառույցի միջով Ճապոնական ծովից մինչև Օխոտի ծով: Տեղեկացվում է, որ ի թիվս այլ բաների` ուշադրությամբ մշակվում են հակադիվերսիոն ուժերի գործողությունները, գրում է Euronews-ը։

Մոսկվայում հայտարարում են, որ պլանային ստուգումների ընթացքում տարեսկզբին տարբեր մասշտաբների ռազմական վարժանքներ են անցկացվում բոլոր նավատորմերում, այդ թվում` Ատլանտյան և Միջերկրական ծովերում:

Ճապոնիայում դեմ են արտահայտվել խաղաղօվկիանոսյան հատվածում ՌԴ զորավարժություններին։ Հենց երկուշաբթի օրն էլ Ճապոնիայում նշում էին «Հյուսիսային տարածքների օրը», այդպես են այնտեղ անվանում Կուրիլյան կղզիները։ Տոկիոյում հայտարարել են, որ ՌԴ ռազմական ներկայության ուժեղացումն այդ շրջաններում «անընդունելի» է։

ՌԴ ԱԳՆ-ը բողոքը մերժել է, իսկ Կրեմլից հայտարարել են, որ ճապոնական կողմի անհանգստությունն ավելորդ է։

Տաթև Ֆռանգյան