«Սա ազատամարտ է, մենք պետք է հաղթենք»․ Սասուն Միքայելյան.ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
12.11.2026 | 17:14
Կրեմլում մեկնարկել է Պուտինի հանդիպումը Ուիթկոֆի և Քուշների հետ. ՌԴ նախագահն առաջարկել է հումանիտար առաքելություն կազմակերպել Կոնստանտինովկայում
12.11.2026 | 17:04
Գարեգին Բ-ի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Քիչ առաջ ելույթ ունենալով Հանրապետության հրապարակի հանրահավաքում «Ելք»-ի պատգամավոր Սասուն Միքայելյանը կոչ արեց շարունակել համախմբված պայքարը։

«Սա ազատամարտ է, մենք պետք է հաղթենք»,- հայտարարեց պատգամավորը։

Նրա խոսքով՝ 1988 թ-ից Հանրապետության հրապարակում այդքան մարդ չէր հավաքվել և պայքարի ճանապարհին չկարողանալով համախմբվել, գնացել ենք պառակտման։ «Բայց այս բազմությունը եկել է ապացուցելու, որ հայ ժողովուրդը մեծ ժողովուրդ է։ Այսօր այսքան բազմություն է հավաքվել, չավարտած, չհաջողված գործերն իրականացնելու»,- հայտարարեց Միքայելյանը՝ շարունակելով․ «Լավ է լինել ազատ սոված գայլ, քան թե կուշտ կապած շուն»։

Սասուն Միքայելյանի խոսքով՝ մենք չենք հաղթել Արցախյան պատերազմը, որպեսզի մեր երկրում ապրենք տառապյալի կարգավիճակով, օտարի, հնազանդի կարգավիճակով։

«Այսօր մենք հպարտ ենք մեր համախմբվածությամբ և հաղթանակի արդյունքը դուք կտեսնեք»,-վստահեցրեց «Ելք»-ի պատգամավորը՝ կոչ անելով ոստիկանությանը միանալ ու սատարել ժողովրդի պայքարին։