Լիզ Թրասը մեկնում է Ռուսաստան՝ Ուկրաինա ներխուժման մասին նոր նախազգուշացումով

Լուրեր

11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին Շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը ծրագրում է փետրվարի 10-ին այցելել Մոսկվա։ Այս մասին հայտնում է բրիտանական The Times թերթը։ ՌԴ ԱԳՆ-ն ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է տիկին Թրասի այցը՝ ասելով, որ հանդիպումը «մշակման փուլում է»։

Ըստ The Times-ի՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Լիզ Թրասը ծրագրում է պայմանավորվել Ռուսաստանի կողմից «էսկալացիայի նվազեցման և ագրեսիան դադարեցնելու» վերաբերյալ։ Ինչպես հանդիպման նախօրեին իր թվիթերյան էջում հայտնել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը, «Ռուսաստանի գործողությունները ցույց են տալիս, որ ներխուժման ծրագրեր չունենալու մասին պնդումները կեղծ են»։

Փետրվարի 1-ին՝ Մոսկվա ծրագրված այցի նախօրեին, Լիզ Թրասը վարակվել է կորոնավիրուսով։ Այս ճանապարհորդության ընթացքում նա պետք է ուղեկցեր Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին։ Մեծ Բրիտանիայում հիվանդ մարդկանց ինքնամեկուսացման ժամկետը մեկ շաբաթ է։

Մինչ այս այցը, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել էր Մեծ Բրիտանիայի կողմից հակառուսական պատժամիջոցների մասին՝ ուղղված ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ, որոնք «ռազմավարական նշանակություն» ունեն ՌԴ իշխանությունների համար։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան անպատասխան չի թողնի պատժամիջոցները, որոնք պատրաստվում է կիրառել Լոնդոնը։

Տաթև Ֆռանգյան