Ստոլտենբերգը և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը նախազգուշացրել են Ուկրաինա ներխուժման հետևանքների մասին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասսը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել են ՆԱՏՕ-ի անդամների միասնության և «հսկայական գնի» մասին, որը Ռուսաստանը ստիպված կլինի վճարել Ուկրաինա ներխուժման դեպքում: ТАСС-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում դաշինքի ղեկավարի հետ հեռախոսազրույցից հետո։

«Խոսել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Մենք համաձայնեցինք, որ Ռուսաստանը պետք է դադարեցնի ապակայունացնող գործունեությունն Ուկրաինայում, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումները պետք է ընդունվեն ՆԱՏՕ-ի և նրանց կողմից, ովքեր ձգտում են անդամակցությանը: ՆԱՏՕ-ի դաշնակիցները միասնական են։ Ցանկացած ռուսական ներխուժման համար [Մոսկվան-խմբ․] ստիպված կլիներ հսկայական գին վճարել»,- ասված է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի հրապարակված հաղորդագրության մեջ։

Վերջին ժամանակներս Արևմուտքի երկրներում, ինչպես նաև Ուկրաինայում հայտարարություններ են հնչում Ուկրաինայի տարածք Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ նման տեղեկատվությունը անվանել էր դատարկ և անհիմն լարվածության սրում: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում։ Ընդ որում, նա չի բացառել սադրանքների հնարավորությունը և նախազգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերն ամենալուրջ հետևանքներն են ունենալու: