Առանձնապես խոշոր չափերով գողության, պաշտոնեական անփութության դեպքերով ԳԴ-ն քրգործ է հարուցել

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005թ. հոկտեմբերի 28-ի «Պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների մասին» թիվ ՆՀ-189-Ն հրամանագրով սահմանված կարգով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ ֆինանսների նախարարությունից, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունից, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեից ստացված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2011-2014թթ. պետության և պետության մասնակցությամբ ընկերության սեփականություն հանդիսացող 50.090 մետր ընդհանուր երկարությամբ d=820-920 մմ տրամագծով Կամենկա-Վանաձոր խողովակաշարի գույքագրումների, ի պահ հանձնման և օտարման գործընթացների արդյունքում արձանագրվել է ընդհանուր 6.819 մետր՝ 164.678.850 դրամ արժեքով խողովակաշարի պակասորդ, իսկ ՀՀ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել պետական սեփականություն հանդիսացող խողովակաշարի պակասորդի հանգամանքները պարզելու և պետությանը պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Նկատի ունենալով, որ արձանագրված փաստերն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: