Վլադիմիր Պուտինն ու Սի Ցզինպինը համատեղ հայտարարություն են ընդունել

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

Ռուսաստանը և Չինաստանը համատեղ հայտարարություն են ընդունել «նոր դարաշրջան մտնող միջազգային հարաբերությունների և գլոբալ կայուն զարգացման վերաբերյալ»։ Փաստաթուղթը հրապարակվել է Կրեմլի կայքում։

Մասնավորապես, նշվում է, որ Ռուսաստանը և Չինաստանը դեմ են առանձին պետությունների կողմից ժողովրդավարության հայեցակարգի կիրառմանը՝ այլ երկրների վրա ճնշում գործադրելու համար։

«Կողմերը վստահ են, որ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությունը չպետք է օգտագործվի որպես այլ երկրների վրա ճնշում գործադրելու գործիք»,- ասվում է փաստաթղթում։

Նշվում է նաև, որ Չինաստանը ըմբռնումով է վերաբերվում և աջակցում է Ռուսաստանի կողմից Եվրոպայում անվտանգության երաշխիքների ձևավորման վերաբերյալ առաջարկներին։ Մոսկվան և Պեկինը նաև ընդգծել են, որ կողմ են համաշխարհային տերությունների միջև նոր տեսակի հարաբերությունների ձևավորմանը՝ հիմնված փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության վրա։

«Հաստատում ենք, որ ռուս-չինական միջպետական հարաբերությունների նոր տեսակը գերազանցում է Սառը պատերազմի ռազմաքաղաքական դաշինքներին»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այցով Պեկինում է։ Նա բանակցություններ է վարում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։ Ռուսաստանի ղեկավարը որպես հյուր կմասնակցի նաև 24-րդ Ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը։

Տաթև Ֆռանգյան