Կադիրովի սպառնալիքներից հետո «Նովայա գազետա»-ի լրագրողը հեռացել է ՌԴ-ից

Լուրեր

10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
Բոլորը

«Նովայա գազետա»-ի լրագրող Ելենա Միլաշինան որոշ ժամանակով լքել է Ռուսաստանը Չեչնիայի ղեկավարության կողմից իր հասցեին հնչեցրած սպառնալիքների և դաշնային կառավարության կողմից դրանց պատշաճ արձագանքի բացակայության պատճառով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Դաշնային կառավարության և Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի միջև կառուցված հատուկ հարաբերությունների կապակցությամբ՝ հաշվի առնելով վերջին օրերին Չեչնիայի Հանրապետության նշանավոր ներկայացուցիչների կողմից «Նովայա Գազետայի» սյունակագիր Ելենա Միլաշինայի հասցեին հնչեցված բազմաթիվ անձնական սպառնալիքները, խմբագրակազմը որոշել է նրան գործուղել Ռուսաստանի Դաշնությունից դուրս»,- ասվում է «Նովայա գազետայի» խմբագիրների հայտարարության մեջ։

Միլաշինան ասել է, որ թերթի գլխավոր խմբագիրն ու իր բարձրաստիճան աղբյուրները պնդել են, որպեսզի ինքը հեռանա, քանի որ լրագրողի կյանքին սպառնացող վտանգը բավականին մեծ է։

Բանն այն է, որ Միլաշինան «Նովայա գազետա»-ում անդրադարձել է Ռամզան Կադիրովի և չեչեն նախկին դատավոր Սայդի Յանգուլբաևի ընտանիքի միջև կոնֆլիկտին: Կադիրովը Յանգուլբաևներին անվանել է «ահաբեկիչներ», իսկ Ելենա Միլաշինային, «Նովայա գազետա», «Դոժդ» հեռուստաալիքը, ինչպես նաև «Ընդդեմ խոշտանգումների» կոմիտեի իրավապաշտպաններին, որոնք պաշտպանում էին Յանգուլբաևների շահերը՝ «ահաբեկիչների հանցակիցներ»:

Ավելի վաղ Կադիրովը Telegram-ի իր ալիքում սպառնացել էր «Նովայա գազետա»-ին և Ելենա Միլաշինային. «Մենք միշտ ոչնչացրել ենք ահաբեկիչներին և նրանց հանցակիցներին, որոնց միջև տարբերություն չկա, և մենք կշարունակենք դա անել նրանց հետ ապագայում: »

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այս առնչությամբ հայտարարել է, որ նախագահի վարչակազմը «չի ցանկանա միջամտել» հակամարտությանը։

 

Տաթև Ֆռանգյան