ՆԱՏՕ-ն հայտարարել է 30 հազար ռուս զինվորականի Բելառուս տեղափոխելու մասին

Լուրեր

11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին Շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:14
ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է Կալինինգրադի մարզում լրտեսության կասկածանքով Լեհաստանի քաղաքացիների ձերբակալության մասին
11.11.2026 | 13:10
ՔՊ-ն մեկ ձայնի տարբերությամբ պարտվեց Եղեգնաձորի համայնքապետի ընտրությունում․ Դավիթ Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.11.2026 | 13:06
Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի է մասնակցում Արոնյանի, Կարլսենի ու այլ առաջատար շախմատիստների հետ
11.11.2026 | 12:56
Ինչո՞ւ էր Արսեն Գևորգյանը կալանավորված. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 12:47
COP31-ի շրջանակում Էրդողանն ու Գուտերեշը դիմավորել են Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերջին մի քանի օրերի ընթացքում Ռուսաստանը Բելառուս է տեղափոխել մարտական ստորաբաժանումներ՝ մոտ 30,000 զինվորական և ժամանակակից սպառազինություն։ Այս մասին փետրվարի 3-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նրա խոսքով՝ սա դարձել է սառը պատերազմի ավարտից հետո Բելառուսում ռուսական զորքերի խոշորագույն տեղակայումը։ Բրյուսելում լրագրողների հետ զրույցում Ստոլտենբերգը պարզաբանել է, որ Մոսկվան հարևան երկիր է տեղափոխել, մասնավորապես, հատուկ նշանակության ստորաբաժանումներ, իսկ սարքավորումներից՝ Սու-35 կործանիչներ, երկակի նշանակության «Իսկանդեր» հրթիռային համակարգեր (նախատեսված են ինչպես սովորական, այնպես էլ ոչ միջուկային և միջուկային պատերազմների համար) և C-400 ՀՕՊ համակարգեր։

«Այս ամենը տեղի է ունենում Ռուսաստանի Դաշնության միջուկային ուժերի ամենամյա զորավարժություններին զուգահեռ»,- հավելել է Դաշինքի ղեկավարը։

Միաժամանակ, Կիևը ռուս-բելառուսական զորավարժությունների անցկացման մեջ որևէ վտանգ չի տեսնում Ուկրաինայի համար։

«Մենք հուսով ենք, որ ռուսական զորքերի տեղակայումը ժամանակավոր կլինի, և զորավարժությունների ավարտին նրանք կլքեն Բելառուսի տարածքը։ Մեր զինված ուժերը, սահմանապահները, Ազգային գվարդիան, ոստիկանությունը, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը բարձր պատրաստության վիճակում են բոլոր հինգ շրջաններում, որոնք սահմանակից են մեր բարեկամ Բելառուսի Հանրապետությանը։ Համապատասխանաբար, մենք պատրաստ ենք իրավիճակի փոփոխությանը»,- ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

Տաթև Ֆռանգյան