Ոստիկանության Գորիսի բաժնի պետի տեղակալը ոստիկաններին հանձնարարել է խոշտանգել կալանավորին. ՀՔԾ

Լուրեր

12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնյաների և քննիչի կողմից խոշտանգում կատարելու դեպքերի վերաբերյալ կալանավորներ Ս. Ա.-ի և Ա. Վ.-ի հաղորդումների հիման վրա: Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։

Այսպես, ծեծի և դանակահարության մեջ մեղադրվող, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ս. Ա.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ 05.01.2017թ.-ին ներկայացել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժին, որտեղ բաժնի պետի տեղակալն իրենից պահանջել է ներկայացնել որպես հանցագործության գործիք կիրառած դանակը, սակայն մերժում ստանալով, հայհոյել է իրեն և հարվածել դեմքին: Այնուհետև, ըստ հաղորդման, հիշյալ պաշտոնյան կանչել է ոստիկանության մի քանի այլ աշխատակիցների, ովքեր վերջինիս հանձնարարությամբ ծեծի են ենթարկել Ս. Ա.-ին:

Ոստիկանության մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու վերը նշված դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Խոշտանգման փաստով մյուս դեպքը հարուցվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ա. Վ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս հայտնել է, որ 10.06.2017թ.-ին` դատարանում, իր նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննության ընթացքում, իր վերաբերյալ քննվող քրեական գործով քննիչը խոշտանգել է իրեն: Երբ դատավորը հեռացել է խորհրդակցական սենյակ, քննիչը հարվածներ է հասցրել իրեն և մարմնական վնասվածքներ պատճառել` պահանջելով խոստովանել հանցագործությունը:

Հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: