Եթե օրենքով ինձ չի հասնում առանձնատուն, կարող եմ վերադարձնել, բայց եթե հասնում է, պետք է շնորհավորեք, որովհետև ես էլ ունեցա սեփական տուն Երևանում. Սերժ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 12:56
Ֆրանսիայի վարչապետը կհանդիպի արհմիությունների հետ՝ քննարկելու անվտանգության հարցերը․ նոր բողոքի ցույցեր են սպասվում
21.10.2026 | 12:53
Մահացել է կինոգետ Դավիթ Մուրադյանը
21.10.2026 | 12:50
Գյումրիում էլեկտրաշչակ է փորձարկվելու 
21.10.2026 | 12:48
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:41
Վթարվել է «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով
21.10.2026 | 12:32
Պուտինն օրվա առաջին կեսին կընդունի Ուիթկոֆին․ հանդիպման գլխավոր թեման ուկրաինական կարգավորումն է
21.10.2026 | 12:22
Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:55
Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան
21.10.2026 | 11:45
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
21.10.2026 | 11:37
Դավիթ Ղազինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:26
ՀԿԿ-ն գաղտնի տեսագրություն է հրապարակել Ստեփանավանից․ «Վեկալ, ասըմ եմ դիր ջեբդ, ձեռդ մի պահի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն այսօր ԱԺ-ում վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին ուղղեց մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին և՛ արդարադատության համակարգին, և՛ Հայաստանի վերաբերյալ ՄԻԵԴ վճիռներին, և՛ ընտրությունների ընթացքում տրված ընտրակաշառքերին, և՛ Հայաստանում քաղաքական հայացքներով պայմանավորված հետապնդումներին։

Արտակ Զեյնալյանի հարցադրումներին ի պատասխան Սերժ Սարգսյանն արձագանքեց․«Ի՞նչ եք կարծում, ես ի վիճակի՞ եմ պատասխանելու առնվազն վեց հարցի»: Վարչապետի թեկնածուն՝ չհամաձայնելով տեսակետի հետ, որ ընտրությունների ժամանակ բաժանվել են ընտրակաշառքներ․ «Եթե համատարած կաշառք բաժանվեր, ես, կարծում եմ, այս պայմաններում, երբ ամեն գործիքով նկարում են, բազմաթիվ տեսագրություններով հեղեղած կլիներ համացանցը»։ 

Վարչապետի թեկնածուն նաև բացառեց, որ Հայաստանում քաղաքական հայացքներով պայմանավորված հետապնդումներ են իրականացվում: «Նրանք շատ ավելի մեղմ վերաբերմունքի են արժանացել»,- ասաց Սարգսյանը։ 

Մանրամասները՝ տեսանյութում: