Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահը տեղափոխվել է «Փյունիկ»

Լուրեր

16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
Բոլորը

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի: Թիմին է միացել Հայաստանի ազգային հավաքականի 35-ամյա դարպասապահ Դավիթ Յուրչենկոն։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Յուրչենկոն կարիերան սկսել է 2004 թ.՝ Մոսկվայի «Տիտան» ակումբում, իսկ մեկ տարի անց տեղափոխվել է Լատվիան ներկայացնող Լիեպայայի «Մետալուրգ»: 2007 թ. մրցաշրջանում խաղացել է Մինսկի «Դինամոյում», այնուհետև 2008-11 թթ. հանդես է եկել Սամարայի «Կռիլյա Սովետովում», որտեղից մեկ մրցաշրջան վարձակալական հիմունքներով խաղացել է Աստրախանի «Վոլգարում»: Դավիթ Յուրչենկոն ելույթ է ունեցել նաև Սարանսկի «Մորդովիայում» (2012-13 թթ.), «Ուֆայում» (2013-16 թթ.), Մախաչկալայի «Անժիում» (2016-17 թթ.), «Տոսնոյում» (որի կազմում 2017/18 թթ. մրցաշրջանում դարձել է Ռուսաստանի գավաթակիր), Կրասնոյարսկի «Ենիսեյում» (2018-19 թթ.) և Կարագանդայի «Շախտյորում» (2020 թ.):

Յուրչենկոյի վերջին թիմը եղել է Երևանի «Ալաշկերտը», որի կազմում նա հանդես էր գալիս 2021 թ. հունվարից: Դավիթ Յուրչենկոն Հայաստանի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 17 հանդիպում: