Մեծ Բրիտանիայի դատարանն Ալիևի մերձավոր պատգամավորի ընտանիքից 5,6 մլն ֆունտ է առգրավել

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Մեծ Բրիտանիայի Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալությունը հունվարի 31-ին հայտարարություն է տարածել դատարանի որոշմամբ 5,6 մլն ֆունտ սթեռլինգ (7,5 մլն դոլար) հաշիվների առգրավման մասին, որոնք պատկանում են Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ջավանշիր Ֆեյզիևի ընտանիքին։ Այս մասին գրում է «Թուրան»-ը։

«Միլիոնավոր ֆունտ սթեռլինգ է առգրավվել Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության գումարների ծագման հետաքննությունից հետո, որոնք բանկային հաշիվներում են պահվում։ Քննիչներին հաջողվել է հասնել Բրիտանիայում 5,6 մլն ֆունտի հաշիվների բռնագրավման հրամանի, որոնք պատկանում են Ադրբեջանի խորհրդարանի գործող պատգամավոր Ջավանշիր Ֆեյզիևի ընտանիքի անդամներին»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Հետաքննության ընթացքում վեց հրաման է տրվել՝ սառեցնելու Ֆեյզիևների ընտանիքի անդամների՝ կնոջ, որդու և զարմիկի հաշիվները։ Քննիչները ենթադրում են, որ միջոցները լվացվել են Լատվիայով և Էստոնիայով՝ կեղծ ընկերությունների միջոցով։ Փոխանցումների մեծ մասն ուղեկցվել է պայմանագրերով, որոնք հաստատել են դրանց օրինականությունը։ Սակայն Լոնդոնի Վեսթմինսթերյան դատարանում երեք շաբաթ տևած դատավարությունից հետո դատավոր Ջոն Զանին հայտարարել է, որ «անհերքելի ապացույցներ կան, որ այդ փաստաթղթերը կեղծ են և ստեղծվել են փողերի լվացումը քողարկելու նպատակով»:

Սառեցված ամբողջ գումարը կազմում է 15,3 մլն ֆունտ, սակայն դատարանն առգրավվել է դրա մեկ երրորդը միայն՝ 5,6 մլն ֆունտ սթեռլինգ։

Հավելենք, որ Ֆեյզիևը համարվում է Ադրբեջանի ավտորիտար նախագահ Իլհամ Ալիևի համախոհներից։ Նա նաև մեծ դերակատարություն է ունեցել ԵՄ-ում իր երկրի լոբբինգի ջանքերում։ Ֆեյզիևը երեք անգամ՝ 2010, 2015, 2020 թվականներին ընտրվել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր, խորհրդարանի միջազգային հարաբերությունների և միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի անդամ է, փիլիսոփայության դոկտոր, Ադրբեջանի գրողների միության և Մամուլի խորհրդի անդամ։ Պատգամավոր լինելը, սակայն, չի խանգարում Ֆեյզիևին զբաղվել բիզնեսով։ Տարբեր տեղեկությունների համաձայն՝ նրան է պատկանում նաև «Ավրոմեդ» դեղագործական ընկերությունը։ Ըստ տարբեր տեղեկությունների՝ Ֆեյզիևը նաև Ալիևների ընտանիքի թմրաբիզնեսի գլխավոր մենեջերներից է։

Էմմա Չոբանյան