ԱՄՆ Սենատն այս շաբաթ կարող է համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ Bloomberg

Լուրեր

19.11.2026 | 10:07
Հրանտ-Լեոն Ռանոսը դուբլի հեղինակ է դարձել Իսպանիայի գավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 10:00
ԱԺ-ն քննարկում է 2027 թվականի բյուջեի նախագիծը. ՈՒՂԻՂ
19.11.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 09:34
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
19.11.2026 | 09:03
Անհետ կորած անձանց ճակատագիրը․ մարդասիրական երկխոսություն և համագործակցություն. ՈՒՂԻՂ
18.11.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.11.2026 | 23:16
Աբրահամ Խաշմանյանը վերադարձել է մարզչական աշխատանքի
18.11.2026 | 23:03
Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակեն խոսքի ազատության իրավունքն իրացնելու համար բանտարկվածներին․ Amnesty International
18.11.2026 | 22:51
Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը
18.11.2026 | 22:35
Հայ մարմնամարզիկները ոսկե ու արծաթե մեդալներ են նվաճել միջազգային մրցաշարում
18.11.2026 | 22:21
ՌԴ-ն Լեհաստանի տարածքում դիվերսիա էր ծրագրել՝ պատասխանատվությունը Կիևի վրա բարդելու համար․ Rzeczpospolita
18.11.2026 | 22:08
Եկեք գնանք ժողովրդին հարցնենք, մնացածն ի՞նչ կապիկություն է․ Միրզոյանը՝ Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2026 | 21:55
Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադայում ՀՀ թիմն արժանացել է 6 մեդալի
18.11.2026 | 21:44
Պայմանագրային զինծառայող է մահացել
18.11.2026 | 21:35
Իսրայելի խորհրդարանը նոր խոսնակ ունի․ նրան աջակցում են Նեթանյահուի հակառակորդները
Բոլորը

ԱՄՆ Սենատն այս շաբաթ կարող է համաձայնեցնել հակառուսական պատժամիջոցների փաթեթը՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝վկայակոչելով սենատորներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք հույս ունենք քննարկել մի քանի վերջնական կետեր, որոնց շուրջ պետք է համաձայնություն, որից հետո կարելի է առաջ շարժվել»,- ասել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը։

Դեմոկրատ սենատոր Քրիս Մերֆին էլ կարծում է, որ վերջին մանրամասները կարող են համաձայնեցվել մոտակա օրերին։ Իր հերթին սենատոր Ջիմ Ռիշն ասել է, որ կարելի է հայտնել երկու կուսակցությունների միջև երկխոսության առաջընթացի մասին։

Bloomberg-ը նշում է, որ ԱՄՆ օրենսդիրները դեռ չեն հանգել միասնական կարծիքի այն հարցում՝ արդյո՞ք արժե ՌԴ-ի դեմ կանխարգելիչ պատժամիջոցներ սահմանել։ Բացի այդ, վեճեր է առաջացնում հարցը, թե ինչ միջոցներ կարող է ԱՄՆ-ն ընդունել «Հյուսիսային հոսք 2» գազատարի դեմ՝ Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում։

Մենենդեսն ավելի վաղ ասել էր, որ Ուկրաինայի դեմ ստեղծված իրավիճակի պատճառով ԱՄՆ Սենատում քննարկվող պատժամիջոցների մի մասը կարող է կիրառվել նախքան Ռուսաստանի ներխուժումը։ ԱՄՆ վարչակազմը նախկինում դեմ է եղել պատժամիջոցների կիրառմանը՝ մինչև Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժումը, քանի որ այդ պարագայում դրանք կկորցնեն զսպող ազդեցությունը։

Էմմա Չոբանյան