Գազը Հայաստանում է կարող է թանկանալ. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.05.2024 | 22:05
Պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ
04.05.2024 | 20:32
«Նոա»-ն հաղթեց «Ալաշկերտ»-ին և կրկին մրցաշարային աղյուսակի առաջատարն է
04.05.2024 | 19:54
Բավարիան գլխավոր մարզչի պաշտոնի համար մի քանի թեկնածու ունի
04.05.2024 | 19:36
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաներ
04.05.2024 | 19:16
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր․ քաղաքապետարան
04.05.2024 | 19:00
Պառակտվածությունը դառն է լինելու, անձնական հաշիվները դրե՛ք մի կողմ ու երկրի մասին մտածեք. Հաղթանակ Շահումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.05.2024 | 18:45
Մենք դեռևս չենք լսել հակափաստարկներ առաջարկվող օրենսդրության դեմ. Կոբախիձեն՝ Միշելի հետ զրույցի մասին
04.05.2024 | 18:27
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
04.05.2024 | 18:10
Վրաստանի ապագան Եվրամիության հետ է. բաց մի՛ թողեք այս պատմական հնարավորությունը․ Միշելը՝ Կոբախիձեին
04.05.2024 | 17:54
Թուրքիան հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ Գազայում ճգնաժամը դադարեցնելու համար
04.05.2024 | 17:33
Սպասվում է անձրև, ամպրոպ ու քամու ուժգնացում
04.05.2024 | 17:18
ՈՒԵՖԱ-ն հաստատել է մրցաշարի մասնակից թիմերի հայտացուցակներն ընդլայնելու տարբերակը. Եվրո-2024
04.05.2024 | 16:49
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ
04.05.2024 | 16:30
Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը
04.05.2024 | 16:18
ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել կաշառքի դիմաց Ադրբեջանի շահերը սպասարկելու համար
Բոլորը

«Անապահովների համար գազի սակագինը չի բարձրանալու»,- լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետի խոսքով՝ սահմանին գազի գինը չի փոփոխվելու 2022 թվականի համար, ուղղակի կա մի իրավիճակ, որ դեռևս 2013 թվականին կնքված պայմանագրով կար բանաձև, որի կիրառումը սկսվում է 2022 թվականին:

«Բանաձևի ուժով՝ սահմանին գազի գնի հաշվարկն իրականացվում է կալորիականությունից ելնելով: Գազի սակագինը ձևավորվում է մի քանի բաղադրիչից, որոնցից ամենակարևորը սահմանում գինն է: Հիմա կալորիականության հաշվին պոտենցիալ, հնարավոր հավելյալ ծախսը այնքան մեծ չէ, որ հնարավոր չլինի հարթել մնացած սակագնային պլանի մեջ:

Բիզնեսի համար պետք է սպասել, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկումների արդյունքում ինչ սակագնային պլան կնշմարվի, այդ ժամանակ նոր կխոսենք:

Բայց ես կարծում եմ՝ այքան մեծ է սահմանին ու աշխարհում գազի գնի տարբերությունը, որ, անկախ ամեն ինչից, մրցակցային որևէ շոկ չի լինի հայկական արտադրողի համար: Այնուամենայնիվ, գազի գնից կախված են ոչ միայն մեր արտադրողները, այլ նաև մեր տարածաշրջանի գազ սպառող արտադրողները, բոլորի համար գազի գինը թանկացել է ու կան երկրներ, որտեղ թանկացել է անհամեմատ ավելի շատ, քան պոտենցիալ կարող է թանկանալ Հայաստանում բիզնեսների համար, կրկնեմ՝ չեմ կարծում, որ դա մրցակցային շոկային ազդեցություն կունենա մեր այն բիզնեսի համար, որոնք շատ են սպառում գազ կամ էլեկտրաէներգիա առնվազն 2022 թվականի համար»,- նշեց Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետի խոսքով՝ ԵԱՏՄ հարթակում գազի միասնական գնի շուրջ կոնսենսուս կա, բայց գազի մատակարարման սակագնի շուրջ բանավեճեր ու քննարկումներ են գնում.«Հուսով եմ, որ ԵԱՏՄ տարածքում միասնականություն կլինի այդ հարցի շուրջ», – նշեց Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: