Ամփոփվել է Կրթության տեսչական մարմնի 2021թ․ գործունեությունը

Լուրեր

24.01.2026 | 02:44
Հենրիխ Մխիթարյանն առաջին գոլն է խփել այս մրցաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.01.2026 | 23:21
Մասկը վերադարձել է մեծ քաղաքականություն և շարունակում է ֆինանսավորել հանրապետականներին. WSJ
23.01.2026 | 23:06
Ռեգուլյար բենզինի գինն էլ իջավ․ նախարար
23.01.2026 | 22:49
Խորհրդարանում հյուրընկալվել են Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի անդամները
23.01.2026 | 22:33
Մեզ հետ կապ ունի՞, թե՞ ոչ. Ադրբեջանի պատգամավորները վիճել են «ազերի» բառի շուրջ
23.01.2026 | 22:20
ԵՄ-ն հարյուրավոր գեներատորներ կուղարկի Ուկրաինա
23.01.2026 | 22:11
Փաշինյանն այցելել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նոր շենք. բացման արարողությունը տեղի է ունեցել այսօր
23.01.2026 | 21:59
Մի շարք շրջաններում ձյուն է և բուք
23.01.2026 | 21:44
Հունվարի 26-ին Երևանի և 6 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.01.2026 | 21:30
ԲԱՆԱՎԵՃ․ ՀՀ-ն միացավ Թրամփի Խաղաղության խորհրդին․ ի՞նչ հնարավորություններ և ռիսկեր կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.01.2026 | 21:14
Ադրբեջանի քաղհասարակության անդամները դիմել են ԵԽԽՎ-ին՝ Բաքվի դեմ քայլեր ձեռնարկելու կոչով
23.01.2026 | 21:13
Կայացել է ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը. ԱԳՆ
23.01.2026 | 21:00
Այս օրենքը չի սահմանափակում դիտորդական կազմակերպություններին, այլ սահմանում է քաղաքական չեզոքության պահանջ. Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.01.2026 | 20:43
«60 տարեկանին մեր երկրում տեղ չեն տա»․ եվրոպական կարմիր լույս՝ ՀՀ-ում աշխատանքի իրավունքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.01.2026 | 20:30
Պաշտոնյաների աշխատավարձը չի՞ բարձրացել․ թվերն ընդդեմ նախարարի. Փա՞ստ, թե՞ փուստ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել` ՀՀ կրթության տեսչական մարմնի 2021 թվականի տարեկան հաշվետվության նախագծի քննարկման նպատակով: Այս մասին տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, տեսչական մարմնի այլ ներկայացուցիչներ:

Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը հակիրճ ներկայացրել է 2021 թվականին իրականացված աշխատանքները` նշելով, որ 2021 թվականին Կրթության տեսչական մարմինը նախադպրոցական, հանրակրթական և արհեստագործական և միջին մասնագիտական (ՄԿՈՒ) ուսումնական հաստատություններում իրականացրել է 143 ստուգում 139 ուսումնական հաստատություններում, որոնցից 120-ը՝ պլանային, մնացածը` ոչ պլանային` դիմում-բողոքների կամ այլ գերատեսչություններից ստացված գրությունների հիման վրա:

Ա. Շագաֆյանի խոսքով` ստուգումների ընթացքում 6-րդ, 9-րդ և 11-րդ դասարանների սովորողներին տրվել են գրավոր աշխատանքներ «Մաթեմատիկա» (հանրահաշիվ, երկրաչափություն) առարկայից: Գրավոր աշխատանքների միջոցով ստուգվել են սովորողների նախորդ երկու ուսումնական տարիների մնացորդային գիտելիքները:

Նշվել է, որ ըստ չափորոշիչային պահանջների` ուսումնական վերջին երկու տարվա ծրագրային նյութերը ներառող միջին բարդության առաջադրանքներով իրականացված «Մաթեմատիկա» առարկայի ստուգման արդյունքները մտահոգիչ են: Նշվել է նաև, որ 2022 թվականին տեսչական մարմինը պլանային ստուգումների շրջանակում մնացորդային գիտելիքի ստուգում կիրականացնի նաև «Հայոց լեզու» առարկայից՝ թելադրության միջոցով:

Նախադպրոցական կրթության ոլորտում իրականացված 18 ստուգումների շրջանակում գնահատվել են մանկապարտեզների կրթության կազմակերպման անվտանգությունը և մատչելիությունը՝ COVID-19-ի առկայության պայմաններում:

15 դպրոցներում և 7 ՄԿՈՒ հաստատություններում իրականացված ստուգումների շրջանակում կատարվել է նաև կրթության կազմակերպման որակի գնահատում:

ՀՀ ուսումնական հաստատությունների՝ Արցախից տեղափոխված սովորողների կրթության իրավունքի իրացման նկատմամբ իրականացվել է վերահսկողություն՝ կրթական նոր միջավայրում նրանց ինտեգրմանը, հոգեբանական ներգրավմանը աջակցելու նպատակով: Իրականացվել են այդ սովորողների կրթական կարիքների վերաբերյալ հարցումներ, ուսումնասիրվել են նրանց շարժը, բովանդակային ստուգումների ընթացքում տրված գրավոր աշխատանքների արդյունքները:

Ուսուցիչների օգնությամբ լրացուցիչ (ըստ անհրաժեշտության) ուսուցում ապահովելու նպատակով առանձնացվել են արցախցի սովորողների գրավոր աշխատանքները, «անբավարար» գնահատված սովորողների վերաբերյալ գրություններ են ուղարկվել ՀՀ ԿԳՄՍ նախարարին, Երևանի քաղաքապետին, ՀՀ մարզպետներին՝ այդ սովորողների ուսման որակը բարելավելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու առաջարկով:

Տեսչական մարմինը, գործընկերային աջակցություն ցուցաբերելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին, Երևան քաղաքի տարածքային կենտրոնի հետ համատեղ 319 և 348 ստուգայցեր է իրականացրել Երևան քաղաքի համապատասխանաբար 167 դպրոցներ և 153 մանկապարտեզներ:

Անդրադառնալով արձանագրված խախտումներին և բացթողումներին` Ա. Շագաֆյանը նշել է, որ նախադպրոցական հաստատություններում առավել շատ հանդիպող խնդիրը մանկավարժական աշխատողների հաստիքային միավորների պակասն է եղել: Մասնավորապես, նախադպրոցական հաստատություններում բացակայել կամ համապատասխան նորմատիվներով նախատեսվածից պակաս են հատկացվել ֆիզկուլտուրայի հրահանգչի, երաժշտական դաստիարակի և մեթոդիստի հաստիքները: ՏԻՄ-երը, որոնց ենթակայությամբ գործում են նախադպրոցական հաստատությունները, որպես պարզաբանում նշել են, թե նշված հաստիքները չեն հատկացվել ֆինանսական միջոցների սղության պատճառով: Հաճախ հանդիպող բացթողում է նաև խմբերի գերբեռնվածությունը:

Հանրակրթական դպրոցներում և ՄԿՈՒ հաստատություններում ամենաշատն արձանագրվել են մանկավարժական աշխատողների ընտրության ընթացակարգերի խախտումներ:

Նշենք, որ Կրթության տեսչական մարմնի գործունեության 2021 թվականի տարեկան հաշվետվությունն առաջիկայում կներկայացվի խորհրդի հաստատմանը և սահմանված կարգով կհրապարակվի:

Խորհրդակցության ընթացքում արծարծվել են նաև աշխատանքային մի շարք հարցեր: