Չինաստանն ԱՄՆ-ին և ՌԴ-ին Ուկրաինայի հարցով զսպվածության կոչ է արել

Լուրեր

21.08.2026 | 22:51
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
21.08.2026 | 22:27
Ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերել
21.08.2026 | 22:12
Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները
21.08.2026 | 21:56
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
21.08.2026 | 21:50
Հայաստանի և Հարավային Սուդանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել
21.08.2026 | 21:45
Ծանրորդ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն
21.08.2026 | 21:29
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի դեսպանին և պաշտպանության հարցերով կցորդներին
21.08.2026 | 21:14
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության խորացման հարցեր
21.08.2026 | 20:59
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.08.2026 | 20:40
Հայաստանի և Վրաստանի հետախուզական կառույցների ղեկավարները քննարկել են համագործակցության խորացումը. 1tv.ge
21.08.2026 | 20:22
Կրիպտոաշխարհն արդեն դարձել է մեր իրականության մաս. ՊԵԿ նախագահը քննարկել է ոլորտի կարգավորումները
21.08.2026 | 20:07
Դատարանը կասեցրել է Հայաստանի առաջնությունում լեգեոնականների սահմանափակման նոր օրենքը
21.08.2026 | 19:47
Էբոլայի բռնկումը շարունակվում է․ Հայաստանում տարածման ռիսկը ցածր է. ՀՎԿԱԿ
21.08.2026 | 19:33
Արմեն Գրիգորյանն անգործ չի մնացել. Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 19:20
Որքան որ հասկացել եմ` զինվորները պատժվելու հետևանքով չէին դրսում. Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չինաստանը Վաշինգտոնին ասել է, որ հուսով է, որ Ուկրաինայի շուրջ հակամարտությունում ներգրավված բոլոր կողմերը հանգստություն և զսպվածություն կցուցաբերեն և կկարողանան խուսափել տարածաշրջանում լարվածության սրումից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ-ն արձագանքել է՝ ընդգծելով հակամարտության դեէսկալացիայի անհրաժեշտությունը և նախազգուշացրել ռուսական հնարավոր ագրեսիայի հետևանքով առաջացած անվտանգության և տնտեսական ռիսկերի մասին։

Չորեքշաբթի ուշ երեկոյան Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին և ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց են ունեցել։

«Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում պահպանել հանգստությունն ու զերծ մնալ լարվածությունը ավելացնող և ճգնաժամը սրող քայլերից»,- ասել է Չինաստանի արտգործնախարարը։

Reuters-ի փոխանցմամբ՝ Վան Ին իր ամերիկացի գործընկերոջն ասել է, որ մի երկրի անվտանգությունը չպետք է զոհաբերվի այլ պետությունների անվտանգությանը, և որ տարածաշրջանային անվտանգությունը չի կարող ապահովվել ռազմական բլոկների ամրապնդմամբ և նույնիսկ ընդլայնմամբ։

Բլինքենն իր հերթին ասել է, որ «դիվանագիտությունն ու լարվածության թուլացումը պատասխանատու ճանապարհ են»։

Տաթև Ֆռանգյան