Հարկադրանքի միջոցների կիրառման թիրախը պետք է լինեն ոչ թե խաղաղ ցուցարարները, այլ բռնազավթիչները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի և նրա ՀՀԿ-ական խմբավորման. «Երկիր Ծիրանի»

Լուրեր

12.11.2026 | 12:49
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
Բոլորը

Այսօր՝ 2018 թվականի ապրիլի 16-ին, բռնակալական համակարգը սպասարկող և ոստիկանության անունից հանդես եկող անձանց կողմից մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայում բռնի ուժ և հատուկ միջոցներ են կիրառվել իրենց արդար ցասումն արտահայտող Հայաստանի Հանրապետության անզեն քաղաքացիների նկատմամբ, ինչի հետևանքով կա շուրջ հինգ տասնյակ վիրավոր:

Բռնակալական համակարգը դարձյալ հեղել է խաղաղ ցուցարարների արյունը:

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը խստորեն դատապարտում է անզեն քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժի կիրառումը և հիշեցնում է իրավապահ մարմիններին, որ բռնի ուժի և հարկադրանքի միջոցների կիրառման թիրախն ու հասցեատերը պետք է լինեն ոչ թե խաղաղ ցուցարարները, այլ բռնազավթիչները՝ ի դեմս Սերժ Սարգսյանի և նրա ՀՀԿ-ական խմբավորման։

Վերջիններիս հրահանգով մի շարք զինված համազգեստավորներ ոստիկանության անվան տակ Երևանի փողոցներում իրականացնում են պատժիչ գործողություններ՝ օգտագործելով զրահատեխնիկա և այլ հատուկ միջոցներ։ Այս գործողությունները ձեռնարկվել են ի պատասխան այսօրվա բազմահազար անզեն քաղաքացիների խաղաղ ընդվզման՝ այն ճնշելու և բռնակալությունը վերարտադրելու նպատակով։

Այսօր պատմական պահ է, երբ իրավապահ մարմիններում աշխատող մեր հայրենակիցները պետք է գործեն իրավապահ մարմինների առաքելության ներքո։ Ինչպես ժողովուրդն է իր արդար ցասմամբ տարանջատվում բռնակալությունից, այնպես էլ նրանք պարտավոր են դառնալ ժողովրդի մաս՝ տարանջատվել բռնակալությունից և կատարել իրենց առաքելությունը. հարուցել քրեական գործեր և որպես մեղադրյալներ ներգրավել ու մեկուսացնել Սերժ Սարգսյանին և նրա ՀՀԿ-ական խմբավորման անդամներին՝ որպես հասարակության, հայոց արդի պետականության և համայն մարդկության համար առանձնապես վտանգավոր անձանց։