Վանաձորում փորձում են վախեցնե՞լ ուսանողներին՝ չմասնակցելու դասադուլին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

12.11.2026 | 12:49
Ռուսական հերթական հարվածի հետևանքով Ուկրաինայում զոհեր կան
12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
Բոլորը

Առավոտյան ժամը 11-ից ուսանողները նաև Վանաձորում են դուրս եկել բողոքի ակցիայի՝ դասադուլի, և Տեխնոլոգիակական քոլեջի դիմաց կրթօջախի ղեկավարությունը փակել է դռները՝ թույլ չտալով, որ ուսանողներրը դուրս գան ու մասնակցեն դասադուլին։

Մոտ 45 րոպե ուսանողները ակցիա են անցկացրել, որի ընթացքում եղել են անգամ բախումներ ուսանողների և քոլեջի աշխատակիցների միջև։ Այնուհետև ուսանողները ուղղվել են Վանաձորի գլխավոր՝ Հայքի հրապարակ։ Այստեղ ուսանողները նստացույց են անցկացրել որը տևել է 4 ժամ։ Տեղեկանալով, որ Երևանում Բաղրամյան պողոտայում բախումներ են եղել, ուսանողները իրազեկման երթով գնացել են Լոռու Ոստիկանության վարչության շենքի դիմաց՝ հայտնելով իրենց բողոքը Երևանում կատարվողի առնչությամբ և դատապարտելով Երևանում ոստիկանների կիրառած բռնությունները։

Այնուհետև լարում է եղել Արցախի պուրակի հարակից տարածքում, որտեղ ճանաապարհը փակվել է։

Ի վերջո, ուսանողները շարժվել են դեպի մարզպետարան, որտեղ մոտ մեկ ժամ ակցիա են անցկացրել։ Ուսանողներն այժմ զբաղված են վաղվա անելիքների պլանավորմամբ։ Նրանք պատրաստվում են վաղը ևս շարունակել ակցիաները՝ Վանաձորի Արցախի պուրակի հարակից տարածքում։

Հավելենք, որ Վանաձորի ցույցին մասնակցող երիտասարդներից շատերը մեկնել են Երևան՝ մասնակցելու Ֆրանսիայի հրապարակում ծավալվող ակցիաներին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Վանաձորի պետական համալսարանի ղեկավար կազմից զանգահարում են ուսանողներին՝ նրանց հորդորելով դադարեցնել մասնակցել բողոքի ակցիաներին ու դասադուլներին։ Ուսանողներից մեկը մեզ փոխանցեց, որ նաև ոստիկանության աշխատակիցներն են դիմել դասադուլ անող ուսանողների ծնողներին՝ կոչ անելով նրանց երեխաներին չթույլատրել մասնակցել բողոքի ակցիաներին։