ԱՄՆ-ի բժիշկները շարունակում են հորդորել ծնողներին պատվաստել 5-ից բարձր տարիքի երեխաներին

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

Անցած օգոստոս ամսին Բեյքեր Միլսը միայն երեք ամսական էր, երբ քովիդ հիվանդության պատճառով տեղափոխվեց Ատլանտայի մանկական հիվանդանոց: Չնայած երեխան համեմատաբար թեթև ախտանշաններ է ունեցել, բժիշկները, այնուամենայնիվ, որոշել են նրան հոսպիտալացնել տարիքի պատճառով: Նրա մայրն ուրախությամբ է ասում, որ երեխայի մոտ ծանր ախտանշաններ ի հայտ չգալու պատճառը գուցե այն է, որ ինքն ու ամուսինը եղել են լիովին պատվաստված: Նրա խոսքերով, ինքը պատվաստվել է հղիության ընթացքում, գրում է Ամերիկայի ձայնը:Ամերիկայի ձայնը:

Հունվարի կեսերի դրությամբ ԱՄՆ-ում մոտ 8,5 միլիոն երեխաներ են ցույց տվել կորոնավիրուսի թեստի դրական պատասխան։ Չնայած նրան, որ երեխաները սովորաբար ավելի մեղմ ախտանշաններ են ունենում, օմիկրոնի տարածման արագությունը գերլարում է առողջապահական համակարգը:

Ինչպես Ջորջիա նահանգի մանկական հիվանդանոցի բժիշկ

Յակոբ Էյխենբերգերն է ասում, օմիկրոնի դեպքերն այս ալիքը շատ են ուժգնացրել, ինչի արդյունքում հիվանդանոցները գերծանրաբեռնված վիճակում են հայտնվել:

Մինչև հինգ տարեկան երեխաները մնում են ամենախոցելի խմբերից մեկը, քանի որ դեռեւս չի տրվել այս տարիքի երեխաներին պատվաստելու արտոնություն: Արդյունքում, մեծաթիվ ծնողներ նախընտրում են իրենց երեխաներին չուղարկել մանկապարտեզ և նախակրթարան:

Հունվարի սկզբին ԱՄՆ-ի կրթության նախարար Միգել Քարդոնան խրախուսեց երկրի դպրոցները բաց պահել անհատական ուսուցման համար: Մեծաթիվ պաշտոնյաներ են ասում, որ առցանց ռեժիմը դժվար է եղել և՛երեխաների, և՛ ծնողների համար, և որ յուրաքանչյուր դպրոցական շրջան տարբեր է:

Ըստ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի, հունվարի կեսերին ԱՄՆ-ում 12-17 տարեկան դեռահասների 64%-ը լիովին պատվաստված էր:

Իշխանությունները խրախուսում են ծնողներին պատվաստել 5-12 տարեկան իրենց փոքր երեխաներին, քանի որ ըստ բժիշկների, կանխատեսվում է երեխաների շրջանում այս հիվանդության արագ տարածում: