Բաղրամյան պողոտայում հատուկ միջոցներ կիրառելը ոչ իրավաչափ էր ու հակաօրինական․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.11.2026 | 12:38
Արհեստական բանականության օրեր Հայաստանում. ի՞նչ է սպասվում նոյեմբերի 13-ին և 14-ին
12.11.2026 | 12:27
Իսպանիայում զանգվածային բողոքի ցույցեր ու համընդհանուր գործադուլ է անցկացվել՝ մատչելի բնակարանների պահանջով
12.11.2026 | 12:19
Հայկ Մարտիրոսյանը 1։1 հաշվով է ավարտել Շահրիյար Մամեդյարովի հետ հանդիպումը
12.11.2026 | 12:10
Փաշինյանն Իռլանդիա է մեկնել // Մինսկն առաջարկում է ՀՀ-ին զրկել ՀԱՊԿ փաստաթղթերին հասանելիությունից․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 12:00
Երբեմն ատելությամբ, «այլ աչքով» են նայում հոգեկան առողջության խնդիր ունեցող անձին․ ՄԻՊ ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:55
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:48
Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը
12.11.2026 | 11:39
Մտածում են՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց պետք է խնամք տրամադրել և առանձնացնել․ Բաթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:31
Սոնա Ղազարյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
12.11.2026 | 11:27
Nvidia-ի տնօրենների խորհուրդը պատրաստվում է պաշտոնանկ անել գլխավոր տնօրեն Ջենսեն Հուանգին՝ Լրտեսական սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 11:20
Փաշինյանն ու Ալիևը կարող են Դուբլինում հանդիպել․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
12.11.2026 | 11:18
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Կիպրոսի դեմ խաղում 
12.11.2026 | 11:11
Բոլորն ունեն արժանապատիվ կյանքի իրավունք․Մարագոսը՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 11:00
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
12.11.2026 | 11:00
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է, որ այսօր Բաղրամյան պողոտայում ոստիկանության գործողությունները հակաօրինական էին և ոչ իրավաչափ, քանի որ ծառայում էին ոչ թե օրենքին, այլ իշխանությանը։

«Հատուկ միջոցները պետք է կիրառվեն հույժ անհրաժեշտության ժամանակ, երբ որ այլ կերպ հնարավոր չէ զսպել հանցագործներին, զինված խմբավորումներին։ Մեր երկրում այս պահին մարդիկ դուրս են եկել և խաղաղ ցույց են անում, զինված չեն, բախումների չեն գնում, անընդհատ հայտարարում են, որ իրենք ձեռքերը վեր պարզած են գնում և նրանց նկատմամբ հատուկ միջոցներ կիրառելը իրավաչափ չի կարող լինել»,-ասաց իրավապաշտպանը։

Նրա խոսքով՝ ոստիկանական հատուկ միջոցներ պետք է կիրառվեն միայն հատուկ դեպքերում։ «Իսկ Երևանում տեղի ունեցողը հատուկ դեպք չէ։ ՀՀ երիտասարդ քաղաքացիները դուրս են եկել, իրենց բողոքն են արտահայտում իշխանությունների կամայականությունների նկատմամբ»,- նշեց իրավապաշտպանը։

Թե ինչ կարելի է սպասել վաղը, երբ ԱԺ-ում տեղի է ունենալու վարչապետի քվեարկությունը, իրավապաշտպանը դժվարացավ ասել․ «Ոչ ոք չի կարող ասել, թե վաղն ինչ է տեղի ունենալու Երևանի փողոցներում կամ ընդհանրապես հանրապետությունում, բայց որ իշխանությունները վճռել են իրենց սկսած անօրինականությունն ավարտին հասցնել, ակնհայտ է, թե դրան ինչ կարգի զարգացումներ կուղեկցեն, չեմ կարող ասել։ Լավ կլիներ, որ արյունահեղություն չլիներ, ձերբակալություններ ու վիրավորներ չլինեին»։

Այդուհանդերձ, ըստ իրավապաշտպանի՝ քննադատության սլաքները պետք է ուղղել ոչ թե ոստիկանությանը, այլ իշխանությանը, որը ոստիկաններին մահակ է դարձրել։

Մանրամասները դիտեք Վարդան Հարությունյանի հետ հարցազրույցում։

Մարինե Խառատյան