Ալիևը կրկին հիշել է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր տեսակապով հանդիպում է ունեցել Բաքվում գտնվող Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Ռուստամ Ղասեմիի հետ։ Իրանցի պաշտոնյան, հիշեցնենք, Ադրբեջան այցը սկսել էր Արցախի գրավյալ Վարանդայից՝ վայրէջք կատարելով տեղի օդանավակայանում։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալիևը, մասնավորապես, նշել է, որ Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանային համագործակցության հիանալի հնարավորություններ են ստեղծվել։

«Պատերազմից հետո իրանա-ադրբեջանական հարաբերություններն այդ ուղղությամբ ավելի լայն շրջանակ ձեռք բերեցին։ Տարածաշրջանային համագործակցության հաստատման համար ներկայում ստեղծվել է «3+3» հարթակը, արդեն տեղի է ունեցել առաջին հանդիպումը»,- ասել է Ալիևը՝ համոզմունք հայտնելով, որ առաջիկայում իրանական ընկերություններն ակտիվորեն մասնակցելու են Արցախի գրավյալ տարածքների վերականգնման աշխատանքներին։

Ադրբեջանի նախագահը հերթական անգամ խոսել է նաև գոյություն չունեցող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից»։

«Երեկ դուք նաև ծանոթացել եք «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման աշխատանքներին։ Արդեն ակտիվորեն կառուցվում է ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհը, և մենք Հայաստանից դրական ազդակներ ենք ստանում։ Հայաստանը նախատեսում է սկսել տվյալ աշխատանքը։ Հուսով եմ՝ հետպատերազմյան փուլը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանի համար, որում, իհարկե, կարևոր է Իրանի ներդրումը»,- ասել է Ալիևը։

Նա նաև նշել է, որ Իրանի նախագահի հետ նոյեմբերի վերջին կայացած հանդիպումը շատ հաջողված է եղել և նոր հնարավորություններ է բացում իրանա-ադրբեջանական կապերի համար։

Էմմա Չոբանյան