Բորդյուժան՝ ՀԱՊԿ զորքերը Ուկրաինայի սահմանին տեղակայելու հավանականության մասին

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Ուկրաինայի սահմանին ՀԱՊԿ ուժերի տեղակայումը կարող է իրականացվել միայն կազմակերպությունում ընդգրկված բոլոր երկրների կոնսենսուսի հիման վրա։ Այսօր կազմակերպված տեսակամուրջի ժամանակ այս մասին ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Եվրասիական տեղեկատվական և վերլուծական կոնսորցիումի համակարգող խորհրդի նախագահ Նիկոլայ Բորդյուժան։

Նրա խոսքով՝ զորքերի ցանկացած տեղափոխում ՀԱՊԿ անդամ երկրների տարածքի ցանկացած կետ հնարավոր է միայն այն դեպքում, եթե որոշում կայացվի կոնսենսուսի հիման վրա։ Ըստ Բորդյուժայի՝ եթե իրավիճակը վերլուծելիս վեց պետությունների ղեկավարները կոլեկտիվ զորակազմի տեղակայման մասին որոշում կայացնեն, դա կարվի։

«ՀԱՊԿ-ի հավաքական ներուժը, որպես կանոն, օգտագործվում է, եթե պետությունն այդ պահին չի կարողանում օգտագործել իր ներքին ռեսուրսները, հարթեցնել, չեզոքացնել իրեն սպառնացող վտանգները։ Միայն այս դեպքում օգնության են հասնում դաշնակիցները»,- ասել է նա։

Բորդյուժան նշել է, որ Ռուսաստանն այսօր կարիք չունի խնդրելու՝ օգտագործել ՀԱՊԿ-ի հավաքական ներուժը՝ իրեն սպառնացող վտանգներից պաշտպանվելու համար։

«Հետևաբար, այսօր անհրաժեշտություն չկա որևէ տեղակայման մասին խոսելու»,- ասել է նա՝ պատասխանելով սադրանքի դեպքում ՀԱՊԿ ուժերը Ուկրաինայի հետ սահմանին տեղակայելու հավանականության մասին հարցին։

Տաթև Ֆռանգյան