Թուրքիայում ձնաբուք է․ Ստամբուլը կաթվածահար է, փակ են օդանավակայաններն ու մայրուղիները․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
Բոլորը

Թուրքիայի Ստամբուլի և Մարմարայի շրջաններում բուք է և ձյան առաջ տեղումներ։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ձնաբքի պատճառով Քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինության հրամանով փակվել են Ստամբուլի Սաբիհա Գյոքչենի և Աթաթուրքի անվան օդանավակայանները։

«Շարունակվող եղանակային վատ պայմանների պատճառով Ստամբուլի օդանավակայանների թռիչքուղիներում վայրէջք և թռիչք չի կատարվի, իսկ փակումը երկարաձգվել է մինչև հունվարի 25-ի ժամը 13:00-ը»,- թվիթերյան իր էջում գրել է Թուրքիայի օդանավակայանների պետական վարչության ղեկավար Հուսեյն Քեշքինը։

Ստամբուլի նահանգապետ Ալի Յերլիքայան էլ սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարության մեջ նշում է, որ հանրային ծառայողները՝ բացառությամբ անվտանգության, առողջապահության և տրանսպորտի ոլորտի աշխատակիցների, այսօր լինելու են արձակուրդում։ Եղանակային անբարենպաստ պայմանների շարունակման դեպքում մասնավոր տրանսպորտային միջոցները չեն երթևեկի։

Ստամբուլի հարևան Յալովա նահանգում բոլոր պետական աշխատողները՝ բացառությամբ անվտանգության, առողջապահության, տրանսպորտի և հուղարկավորության ոլորտում աշխատողների, այսօր վարչական արձակուրդում են գտնվելու առատ ձյան պատճառով։

Ստամբուլի նահանգապետարանի հայտարարության համաձայն՝ տարբեր մայրուղիներում քաղաքացիներ են արգելափակվել։ Տարբեր տեղեկություններով՝ ձյան առատ տեղումների պատճառով Ստամբուլի եվրոպական հատվածի մի շարք թաղամասերում խցանումներ են առաջացրել, որոշ ուղևորներ և տրանսպորտային միջոցներ ձյան պատճառով արգելափակվել են։

Բացի այդ, Թուրքիայի հյուսիս-արևմուտքից Ստամբուլ տանող ճանապարհները փակվել են։

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն սա անվանել է «աղետալի ձնաբուք»՝ նշելով, որ քաղաքի տարբեր հատվածներում ձյան բարձրությունը հասնում մեկ մետրի, որոշ վայրերում էլ՝ 80-85 սմ-ի։

Էմմա Չոբանյան