ԱՄՆ-ը ոչ մի զիջում չի անի ՌԴ-ին և փոխադարձ քայլեր է պահանջում․ Պետքարտուղարություն

Լուրեր

10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
Բոլորը

ԱՄՆ-ը ոչ մի զիջում չի անի Ռուսաստանին, Վաշինգտոնը փոխադարձ քայլեր է պահանջում Մոսկվայից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Առանցքային կետն այն է, որ մեր ձեռնարկած ցանկացած քայլ զիջում չի լինի։ Դրանք պետք է լինեն փոխադարձ հիմքի վրա, ինչը նշանակում է, որ ռուսները նույնպես պետք է քայլեր ձեռնարկեն, որոնք կօգնեն բարելավել մեր անվտանգությունը, մեր անվտանգային կեցվածքը»,- ասել է Փրայսը։

Նա, միաժամանակ, նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է երկխոսության։

«Մենք հետևողականորեն ասել ենք, որ պատրաստ ենք երկխոսության և դիվանագիտության, և մենք երկխոսության մեջ ենք Ռուսաստանի Դաշնության հետ, իհարկե՝ իմանալով, որ ռուսները հրապարակել են իրենց երկու պայմանները: Դրանցում կան որոշակի տարրեր, որոնց վերաբերյալ մենք բազմիցս ասել ենք, որ բացարձակապես իրատեսական չեն, ներառյալ՝ ՆԱՏՕ-ի «Բաց դռների» քաղաքականությունից հրաժարումը։ Բայց կան նաև այլ ոլորտներ, որտեղ երկխոսությունը և դիվանագիտությունը կարող են օգնել բարելավել մեր հավաքական անվտանգությունը, անդրատլանտյան անվտանգությունը»,- ընդգծել է Պետքարտուղարության խոսնակը։

Տաթև Ֆռանգյան