Արևմտյան առաջնորդները միասնականություն են հայտնել ընդդեմ ՌԴ սպառնալիքի

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Երկուշաբթի երեկոյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի հետ սահմանին տիրող իրավիճակը քննարկել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Տեսազանգին մասնակցել են նաև Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, գրում է BBC-ն։

«Շատ, շատ լավ հանդիպում։ Լիակատար միակարծություն եվրոպացի բոլոր առաջնորդների հետ»,- մեկնաբանել է Բայդենը։

ՆԱՏՕ-ի ղեկավար Յենս Ստոլտենբերգը բանակցություններից հետո նախազգուշացրել է Ռուսաստանին, որ Ուկրաինայի դեմ ագրեսիան թանկ կարժենա, Ջոնսոնը նշել է «միջազգային միասնականության կարևորությունը Ռուսաստանի կողմից աճող թշնամանքի պայմաններում», իսկ Օլաֆ Շոլցը Մոսկվային կոչ է արել տեսանելի քայլեր ձեռնարկել՝ լարվածությունը թուլացնելու համար։

Շուրջ 8500 ամերիկացի զինծվորականներ բարձր պատրաստության վիճակի են բերվել Արևելյան Եվրոպայում հնարավոր տեղակայման համար՝ ռուս-ուկրաինական սահմանի երկայնքով աճող լարվածության ֆոնին: ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ նման որոշում դեռ չի կայացվել, սակայն զինվորականները կարող են ուղարկվել հինգ օրվա ընթացքում։

«Սա հստակ ազդանշան է Պուտինին, որ մենք լրջորեն ենք վերաբերվում ՆԱՏՕ-ին մեր հավատարմությանը»,- ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։

Արեւմտյան երկրները վերջերս մտավախություն են հայտնել, որ Ռուսաստանը մտադիր է ներխուժել Ուկրաինայի տարածք։ ՌԴ իշխանությունները հերքում են այդ մեղադրանքները, բայց, միևնույն ժամանակ, պահանջում են իրավաբանորեն ամրագրել դեպի արևելք հետագա ընդլայնման և Ուկրաինային իր շարքերն ընդունելուց ՆԱՏՕ-ի հրաժարումը։ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը երկուշաբթի հայտարարել է, որ զորքերը պատրաստի վիճակի է բերել և լրացուցիչ նավեր ու կործանիչներ է ուղարկում Արևելյան Եվրոպա:

Ֆրանսիան հայտարարել է, որ չորեքշաբթի բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև՝ փորձելու ելք գտնել ներկայիս ճգնաժամից։ Ֆրանսիայի նախագահի օգնականի խոսքով՝ Էմանուել Մակրոնը վստահ է, որ միշտ պետք է «դիվանագիտության տեղ» լինի և ապաէսկալացիայի համար ուղի գտնվի։

Տաթև Ֆռանգյան