Ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ զորամասերից մեկում

N զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների ներգրավմամբ հունվարի 24-ին անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն:
ՊՆ հաղորդմամբ՝ զորավարժության անցկացման հիմնական նպատակներն էին զինծառայողների դաշտային վարժվածության և մարտական պատրաստության ամրապնդումը, գործողությունների ներդաշնակման մակարդակի ստուգումը։
Ըստ զորավարժության պլանի, անձնակազմն անցել է հարձակման, գրավել կարևոր բարձունքներ, կազմակերպել դրանց պաշտպանությունը մինչև հիմնական ուժերի մոտենալը։