Թուրքիայում ընդդիմությունը պատրաստվում է բողոքի ակցիաներ անել ողջ երկրում

Լուրեր

14.10.2026 | 23:24
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.10.2026 | 23:10
ՇՄ նախարարը և Եգիպտոսի դեսպանը քննարկել են բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
14.10.2026 | 22:58
Ֆրանսիայի ԱԳ նախարարն Ադրբեջանին մեղադրել է ֆրանիսական Նոր Կալեդոնիայի գործերին միջամտելու մեջ․ Բաքուն արձագանքել է
14.10.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.10.2026 | 22:28
Հրազդանում ոստիկանները թմրանյութի 105 փաթեթ և զենք-զինամթերք են առգրավել
14.10.2026 | 22:13
36 ժամ գազ չի լինի Արաբկիր վարչական շրջանի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:57
Ծանրորդ Նարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոն
14.10.2026 | 21:45
Սահմանադրական դատարանի նախագահի նոր ընտրությունը կանցկացվի
14.10.2026 | 21:42
24 ժամ ջուր չի լինի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
14.10.2026 | 21:27
ԶՈՒ ԳՇ պետը չհայտարարված այցեր է կատարել ՊՆ զորամասեր
14.10.2026 | 21:13
Ադրբեջանում մի խումբ անձինք կալանավորվել են դպրոցներում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի համար
14.10.2026 | 21:04
Սահմանադրական դատարանի նախագահ չընտրվեց. աշխատակարգային նիստն ավարտվել է
14.10.2026 | 21:00
Վարչապետը բացահայտեց՝ անկլավների փոխանակումն ամենահավանականն է, Արծվաշենը՝ Ադրբեջանին, 3 անկլավ՝ ՀՀ-ին․ Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 20:44
Իրանամետ հաքերները ստանձնել են Ադրբեջանի դեմ կիբերհարձակման պատասխանատվությունը՝ պատճառ նշելով հիջաբ կրելու արգելքը
14.10.2026 | 20:30
«Ցավոտ սահմանափակումներ»՝ մարզերից եկողների համար․ ինչ է պատրաստվում անել քաղաքապետարանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Վելի Աղբաբան հայտարարել է, որ ապրիլի 16-ին իրենց կուսակցությունը պատրաստվում է Թուրքիայի մի շարք քաղաքներում բողոքի ակցիաներ անցկացնել: Դրանք ուղղված են լինելու ընդդեմ այն բանի, որ իշխանությունները պատրաստվում են երկրում գործող արտակագ դրության ռեժիմը 7-րդ անգամ երկարաձգել. փոխանցում է ermenihaber-ը:

Ընդդիմադիրները ծրագրում են նստացույցեր կազմակերպել Թուրքիայի մի շարք քաղաքների հրապարակներում, կենտրոնական զբոսայգիներում և մարդաշատ այլ վայրերում։

«Բոլոր մեր քաղաքացիներին և կուսակցություններին, որոնք դեմ են արտակարգ դրությանը,  հրավիրում ենք նստացույցերի»,-ասել է Աղբաբան։

Այս պահին հայտնի է, որ նստացույցեր կկազմակերպվեն Անկարա, Ստամբուլ, Էրզրում, Գազիանթեփ, Դրարբեքիր, Տրապիզոն, Իզմիր, Հաքքարի, Մալաթիա, Սամսուն, Զոնգուլդակ  քաղաքներում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում արտակարգ դրությունը երկարացնելու մասին որոշում էր կայացվել։

Սպասվում է, որ առաջարկը Թուրքիայի մեջլիսի քննարկմանը կներկայացվի ապրիլի 18-ին՝ արտակարգ դրության ժամկետը լրանալուց մեկ օր առաջ: