Էրդողանը, հնարավոր է, սրտի հետ կապված խնդիրներ ունի․ նա վերջերս բժշկական խորհրդատվություն է ստացել իսրայելցի հայտնի սրտաբանից

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս բժշկական խորհրդատվություն է ստացել իսրայելցի բժշկից։ Այս մասին հայտնի է դարձել իսրայելական Ynet-ին։

Նշվում է, որ խոսքը պրոֆեսոր Իցհակ Շապիրայի մասին է՝ Թել Ավիվի Սուրասկի բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալի, որը համաշխարհային առաջնորդներին բժշկական հարցերի ու բուժումների վերաբերյալ խորհուրդներ է տալիս։

Շապիրան սրտաբան է, ինչը կարող է նշանակել, որ Թուրքիայի ղեկավարը սրտի խնդիրներ ունի, սակայն դա հաստատող պաշտոնական տեղեկություն չկա։ Սուրասկի բժշկական կենտրոնն ու Շապիրան նույնպես հրաժարվել են մեկնաբանություն տալ։

Նշենք, որ Էրդողանի առողջական խնդիրների մասին մշտապես տարբեր լուրեր են պտտվում, որոնք առավել ակտիվանում են համացանցում տարածվող տարբեր տեսանյութերից հետո, թե ինչպես է Թուրքիայի նախագահը դժվարությամբ քայլում կամ հանդիպումների ժամանակ քնում։

Հայտնի է միայն, որ 2011 թվականին Էրդողանը ենթարկվել է աղեստամոքսային տրակտի լապարոսկոպիկ վիրահատության, այլ բժշկական միջամտությունների մասին տեղեկություններ չկան։

Ի դեպ, Էրդողանն օրերս հայտարարել էր, որ Իսրայելի նախագահը կարող է պաշտոնական այցով մեկնել Թուրքիա։

Բարձրաստիճան աղբյուրը լրատվամիջոցին հաստատել է, որ նախագահ Հերցոգը մտածում է Թուրքիա մեկնելու մասին, սակայն նշել է, որ այցի կապակցությամբ դեռ վերջնական որոշում պետք է կայացվի:

Էմմա Չոբանյան