Ուկրաինայի օմբուդսմենը Վրաստանի ԱՆ-ին խնդրել է Սաակաշվիլիին որակյալ հոգեբանական վերականգնում տրամադրել

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Ուկրաինայի ժողովրդական պաշտպան Լյուդմիլա Դենիսովան դիմել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեին՝ խնդրելով ապահովել Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի որակյալ հոգեբանական և ֆիզիկական վերականգնումը։ Այս մասին Դենիսովան գրել է Facebook-ում՝ հայտնելով վրացի պատգամավորներ Լևան Բեժաշվիլիի և Թամար Կորձայայի հետ հանդիպման մասին, գրում է Գրուզիա օնլայնը։

Դենիսովայի խոսքով՝ հանդիպման ժամանակ ինքը մտահոգություն է հայտնել Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակի վատթարացման կապակցությամբ, ինչը հաստատում է Վրաստանի հանրային պաշտպան Նինո Լոմջարիայի կողմից ստեղծված բժիշկների խորհուրդը։

«Ես վրացի խորհրդարանականներին տեղեկացրել եմ Վրաստանի արդարադատության նախարարին ուղղված իմ դիմումի մասին՝ միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի քաղաքացի Միխեիլ Սաակաշվիլիի որակյալ հոգեբանական և ֆիզիկական վերականգնումն ապահովելու համար։ Ես պատմել եմ Ռուսթավիի քրեակատարողական հիմնարկում Միխեիլ Սաակաշվիլիին այցելելու իմ պլանների մասին։ Դիմել եմ նաև Վրաստանի արդարադատության նախարարին՝ համապատասխան թույլտվություն տրամադրելու խնդրանքով»,- գրել է Դենիսովան։

Տաթև Ֆռանգյան