Մարիամ Մկրտչյանը՝ շախմատի Հայաստանի կանանց առաջնության հաղթող

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել շախմատի Հայաստանի կանանց 77-րդ առաջնությունում: Վերջին՝ 9-րդ տուրից առաջ Մարիամ Մկրտչյանն ու Մարիա Գևորգյանը հավասար միավորներով կիսում էին առաջատարությունը, բայց վերջին տուրում մրցեցին միմյանց դեմ, ու պարտիան ավարտվեց Մկրտչյանի հաղթանակով. տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

Այս հաղթանակի շնորհիվ Մարիամ Մկրտչյանը 7 միավորով միանձնյա գլխավորեց կանանց Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակն ու առաջին անգամ նվաճեց Հայաստանի չեմպիոնությունը՝ ընդգրկվելով հավաքականի կազմում:

Հայաստանի նախորդ տարվա չեմպիոն Սուսաննա Գաբոյանը 6,5 միավորով զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ լավագույն եռյակը 6 միավորով եզրափակեց Մարիա Գևորգյանը:

Ինչ վերաբերում է տղամարդկանց առաջնությանը, ապա մեկօրյա դադարից հետո այն վերսկսվել է, սակայն առանց գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի: Վերջինս հիվանդացել է քովիդով. «Ցավով եմ հայտնում, որ Covid-19-ի դրական թեստի պատճառով ստիպված եմ դադարեցնել ելույթս Հայաստանի առաջնությունում: Ես ինձ լավ եմ զգում, ոչ մի ախտանշան չունեմ: Շնորհակալ եմ մտահոգության և աջակցության համար: Հո՛գ տարեք ձեր մասին ու մնացե՛ք ապահով»,- ֆեյսբուքի իր էջում գրել է շախմատիստը:

Տիգրան Հարությունյանի դեմ պարտիան չի կայացել, ու հաղթանակը տրվել է մրցակցին: Անդրիասյանը վեց տուրում վաստակել էր 3,5 միավոր:

Այս պահին տղամարդկանց առաջնության մրցաշարային աղյուսակի առաջատարը Մանուել Պետրոսյանն է, որն 8 տուրից հետո 6,5 միավոր ունի իր ակտիվում և դեռևս ոչ մի պարտություն չի կրել. 8-րդ տուրում նա հաղթանակ է տարել Արման Փաշիկյանի նկատմամբ:

Շանթ Սարգսյանն այս տուրում առավելության է հասել Դավիթ Շահինյանի նկատմամբ և 5,5 միավորով երկրորդն է: Լավագույն եռյակը եզրափակում է Սամվել Տեր-Սահակյանը, որը ոչ-ոքի է խաղացել Հայկ Մարտիրոսյանի հետ և 5 միավոր ունի իր ակտիվում: