Այսօր առաջնային խնդիրը հայ-ադրբեջականան սահմանի դեմարկացիայի գործընթացի մեկնարկն է․ ՌԴ ԱԳՆ

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացքում առաջընթացը հնարավորություն կտա էական կերպով առաջ շարժվել Բաքվի ու Երևանի հարաբերությունների կարգավորման գործում։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի՝ լրատվամիջոցների հարցերին պատասխանների հայտարարության մեջ, որոնք ստացվել են նախարար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսի համար, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ Մոսկվան ելնում է եռակողմ համաձայնությունների ամբողջական կատարումից, որոնք ամրագրված են Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում։

«Առաջնային խնդիրն այսօր հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացի մեկնարկն է, ինչպես նաև տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաշրջափակումը տարածաշրջանում։ Այդ ուղղություններում առաջընթացը հնարավորություն կտա էականորեն առաջ շարժվել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման գործում»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ այս տարի նշվում է Ռուսաստանի՝ ԱՊՀ շատ երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 –ամյակը, այդ թվում՝ Հայաստանի ու Ադրբեջանի։

«Այդ երկրներից յուրաքանչյուրի հետ մենք նախապատրաստում ենք հոբելյանական միջոցառումներ։ Հաշվի առնելով, որ մի շարք միջոցառումներ կրելու են մշակութա-լուսավորչական բնույթ, ելնում ենք նրանից, որ դրանք հանրության համար ևս հետաքրքրություն կներկայացնեն»,- ասվում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Էմմա Չոբանյան