Իրանի նախագահը մանրամասներ է հայտնել ՌԴ կատարած այցից

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Մոսկվա կատարած երկօրյա այցից հետո Թեհրան ժամանելուն պես լրագրողների հետ զրույցում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հույս է հայտնել, որ այցը բեկումնային կլինի Ռուսաստանի՝ որպես բարեկամ և հարևան երկրի հետ հարաբերությունների զարգացման համար, և որ բարեկամական հարաբերությունները կօգնեն բարելավել անվտանգությունը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում, գրում է Mehr գործակալությունը։

«Այցի ընթացքում քննարկվել են Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության մակրոնպատակների իրականացումը, այսինքն՝ առավելագույն փոխգործակցությունն աշխարհի երկրների, հատկապես՝ հարևան երկրների և դաշնակիցների հետ»,- անդրադառնալով Մոսկվա կատարած այցի ձեռքբերումներին՝ նշել է Իրանի նախագահը։

Մոսկվա կատարած այցի ընթացքում հիմնարար պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների՝ Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ, կայուն և օգտակար հարաբերությունների ընդլայնման համար, ասել է նա։

«Անկասկած, Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը կնպաստի երկու ազգերի անվտանգությանը և բարօրությանը»,- հավելել է Ռաիսին։

Թեհրանի և Մոսկվայի միջև երկկողմ համագործակցության ընդլայնումը, անշուշտ, անվտանգություն կստեղծի տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար, ընդգծել է Էբրահիմ Ռաիսին։

Նրա խոսքով՝ կողմերը պայմանավորվել են հրաժարվել դոլարից փոխադարձ հաշվարկներում և երկկողմ առևտուրը հասցնել տարեկան 10 մլրդ դոլարի, ինչպես նաև ակտիվացնել Հյուսիս-Հարավ միջանցքը։

«Վլադիմիր Պուտինի հետ երեք ժամ տևած հանդիպման ընթացքում պայմանավորվեցինք համաձայնությունների արագ իրականացման շուրջ, որպեսզի երկօրյա այցը բեկումնային լինի բարեկամ ու հարևան Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման գործում»,- մեկնաբանելով Պուտինի հետ առանձնազրույցը՝ ասել է Իրանի նախագահը։

Տաթև Ֆռանգյան