Հնդկական օվկիանոսում մեկնարկել են ՌԴ-ի, Իրանի և Չինաստանի զորավարժությունները

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում այսօր մեկնարկել են Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի «Ծովային անվտանգության գոտի» համատեղ ռազմածովային զորավարժությունները։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։

Նշվում է, որ իրանական կողմից զորավարժություններին մասնակցում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի ստորաբաժանումները (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) և իրանական բանակը։

«Ըստ ծրագրի՝ նախատեսվում են տարբեր մարտավարական զորավարժություններ, այդ թվում՝ փրկել այրվող նավը, ազատագրել առևանգված նավը և կրակել ծովային թիրախների վրա ցերեկը և գիշերը»,- ասել է Ծովային անվտանգության գոտու զորավարժությունների խոսնակ, ծովակալ Մոսթաֆա Թաջոդինին:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի արևելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի երեք նավ ժամանել է իրանական Չաբահար նավահանգիստ՝ մասնակցելու Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի համատեղ զորավարժություններին։

Տաթև Ֆռանգյան