ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Պուտինի մերձավոր շրջապատի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը

Լուրեր

10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Ջիմ Բենքսը օրինագիծ է ներկայացրել՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատից բարձրաստիճան ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցների մասին։ Փաստաթուղթը դեռ չի հայտնվել ԱՄՆ Կոնգրեսի կայքում, բայց այն հրապարակել է ամերիկյան The Washington Post-ը։ Օրինագիծը համահովանավորել են 38 կոնգրեսականներ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Դրանով առաջարկվում է Ռուսաստանի Դաշնությունը հայտարարել «ահաբեկչությունը հովանավորող պետություն» և Դոնբասում Ռուսաստանի աջակցությունը վայելող զինված կազմավորումները ճանաչել որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն։

Բացի այդ, փաստաթուղթը պատժամիջոցներ է նախատեսում «Հյուսիսային հոսք 2» գազատարի նկատմամբ։ Դրանք, մասնավորապես, տույժեր են այն ընկերությունների նկատմամբ, որոնք ներգրավված են գազատարի նախագծման, շինարարության և պահպանման մեջ: Օրենսդրական նախաձեռնությունը ներառում է նաև պատժամիջոցներ Ռուսաստանի պետական պարտքի դեմ և օտարերկրացիների համար համապատասխան գործարքների արգելք։

Միաժամանակ, օրինագծի հեղինակներն առաջարկում են տույժեր կիրառել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի 35 մտերիմների, պետական պաշտոնյաների ու գործարարների նկատմամբ, որոնք մեկ տարի առաջ Ալեքսեյ Նավալնիի թիմի առաջարկած ցուցակում էին։

Խոսքը, ի թիվս այլոց, օլիգարխներ Ռոման Աբրամովիչի, Ալիշեր Ուսմանովի, Օլեգ Դերիպասկայի, Գենադի Տիմչենկոյի, ՎՏԲ-ի փոխնախագահի, ԱԴԾ տնօրեն Դենիս Բորտնիկովի որդու, Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերի, Ռոսնեֆտի տնօրեն Իգոր Սեչինի, ՎՏԲ-ի ղեկավար Անդրեյ Կոստինի և VEB-ի ղեկավար Իգոր Շուվալովի մասին է։

Բացի այդ, պատժամիջոցներ կարող են կիրառվել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի, ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովի, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի, Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի, Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինի, նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոյի, նրա առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոյի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պամֆիլովայի և Ազգային գվարդիայի տնօրեն Վիկտոր Զոլոտովի նկատմամբ։

Ցուցակում են նաև Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Կոնստանտին Էռնստը, հեռուստառադիոհաղորդավար Վլադիմիր Սոլովյովը և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը։

The Washington Post-ը նշում է, որ փաստաթղթի հեղինակներն առաջարկում են նոր պատժամիջոցները կիրառել Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժումից առաջ և չսպասել դրա իրականացմանը։