Բլինքենը ՌԴ-ին սպառնացել է խիստ պատժամիջոցներով՝ Ուկրաինայի հետ սահմանը հատելու դեպքում

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

ԱՄՆ դիրքորոշումը պարզ է՝ ՌԴ զինվորականները չպետք է հատեն Ուկրաինայի սահմանը, դրան կհաջորդեն խիստ պատժամիջոցներ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Բեռլինում Գերմանիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետ, գրում է ՌԻԱ Նովոստին։ 

«Մենք հստակ ասել ենք, որ ռուս զինվորականների ցանկացած շարժ ուկրաինական սահման և ագրեսիայի նոր գործողություններ Ուկրաինայի դեմ կարժանանան ԱՄՆ-ի և մեր դաշնակիցների արագ, լուրջ և միասնական պատասխանին»,- ասել է Բլինքենը։

Նա հավելել է, որ կան շատ այլ գործիքներ, որոնք ուղիղ ռազմական գործողություններ չեն․ «Դրանք են ապակայունացումը, հիբրիդային հարձակումները, կիսառազմական մարտավարությունը, և մենք դրանք քննարկում ենք դաշնակիցների և գործընկերների հետ՝ խոսելով բոլոր տեսակի սցենարների մասին, որոնք կարող է Ռուսաստանն իրագործել, որպեսզի վերսկսի ագրեսիան Ուկրաինայի դեմ այս կամ այն ձևով, ապակայունացնել այն։ Եվ այս սցենարներից յուրաքանչյուրի համար մենք սերտ համագործակցում ենք, որ մշակենք մեր ընդհանուր պատասխանը»։

Ամերիկացի պաշտոնյան, սակայն, չի նշել, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու դաշնակիցների կողմից։ 

Միաժանանակ, Բլինքենն ասել է, որ եթե պատժամիջոցներն անհրաժեշտ լինեն, համաձայնեցված են կիրառվելու։ 

Էմմա Չոբանյան